Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ ցածր եկամուտներ ունեցող համայնքներում կդադրեցվեն կամ չեն մեկնարկի պետական միջոցներով իրականացվող ծրագրերը

17.07.2019

Հուլիսի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը ներկայացրեց նորանշանակ խորհրդականին՝ Հարություն Այվազյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Փոխմարզպետ Գ. Մարկոսյանը ներկայացրեց նախորդ երկու շաբաթների ընթացքում կատարված աշխատանքները՝ միաժամանակ նկատառումներ հայտնելով իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ:

Այնուհետ բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն անդրադարձան կատարված աշխատանքներին, ոլորտներում առկա խնդիրներին, ինչպես նաև մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների ընթացքին:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանի տեղեկացմամբ, 9 ամսվա պլանի նկատմամբ մարզի սեփական եկամուտների կատարողականը կազմել է 61,3 տոկոս: Մինչև 40 տոկոս կատարողական են ապահովել՝ 2 և մինչև 60 տոկոս կատարողական՝ 17 համայնք: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ այդ համայնքների ղեկավարներին կտրվի 10-օրյա ժամկետ իրավիճակը շտկելու համար, հակառակ դեպքում, թերացող համայնքներում կդադրեցվեն կամ չեն մեկնարկի պետական միջոցներով իրականացվող ծրագրերը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր խիստ դիրքորոշումն արտահայտեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնից վերջին շրջանում կրկին շրջանառվող դժգոհությունների վերաբերյալ՝ կապված որոշ բուժաշխատողների ոչ պատշաճ վերաբերմունքի ու նաև ստվերային դրամաշրջանառության դեպքերի հետ: Նա հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր երբևէ համարձակություն  կունենան առնչվելու նման իրողությունների: Քննարկման առարկա դարձավ նաև Վանաձորի բժշկական կենտրոնի շենքի վատ պահպանության խնդիրը: Վերջինիս վերաբերյալ Ա. Ղուկասյանը հանձնարարեց մեխանիզմներ մշակել, որպեսզի հնարավոր լինի հիվանդասենյակների պատշաճ հանձնում-ընդունում իրականացնել, խստորեն վերահսկել շենքի պահպանությունը, պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ այցելուներին:

Անդրադարձ կատավեց նաև առողջապահության և կրթության ոլորտներում մրցույթների պատշաճ իրականացմանը, հողերի աճուրդների թափանցիկության, մարզում իրականացվող շինաշխատանքների ընթացքի վերահսկողությանը, ինչպես նաև այլ ոլորտներին առնչվող խնդիրներին, տրվեցին այլ հանձնարարականներ ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29