Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոտի պահանջարկը մեղմելու համար մարզպետարանը խնդրի լուծման տարբերակներ է առաջակում

16.07.2019

 Սակավ անձրևների ու նորմայից ցածր ջերմաստիճանի պատճառով այս տարի Լոռու մարզում գրեթե 2000 տոննայով պակաս խոտ է հավաքվել, քան նախորդ տարի (2018թ. հավաքվել է 5000 տոննա խոտ): Խնդրի վերաբերյալ մարզի ղեկավարին են զեկուցել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ վարչությունը ներկայում հետևողականորեն զբաղվում է խնդրի կարգավորմամբ, որպեսզի մարզի անասնապահները հնարավորինս քիչ նեղություն կրեն սակավախոտ տարվա հետ կապված: Տեղեկատվություն է հավաքագրվում համայնքներից բերքահավաքի ընթացքում հնձված խոտի վերաբերյալ՝ պարզելու, թե հատկապես ո՞ր համայնքներում կա խոտի պահանջարկ և ո՞ր համայնքներում՝ ավելցուկ: Բացի այդ, մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի տվյալներով մարզում առկա է 2395 հա պետական սեփականության հեռահար խոտհարք, որը համայնքների ղեկավարները պատրաստ են տրամադրելու վարձակալությամբ: Այս հարցում ևս մարզպետարանը պատրաստ է աջակցել:
-Սակավախոտ տարիներ հաճախ են լինում: Ներկա դրությամբ խոտի պահանջարկով մարզպետարան դիմողներ չեն եղել: Խոշոր ֆերմերային տնտեսություն ունեցողները, որպես կանոն, հաշվի առնելով հնարավոր ֆորսմաժորային իրավիճակները, սովորաբար ունենում են նախորդ տարվանից անասնագլխաքանակին համապատասխան կուտակված խոտ: Այդուհանդերձ, համայնքների ղեկավարներին հայտնել ենք աջակցելու, անհրաժետ տեղեկատվությունը փոխանցելու մեր պատրաստակամության մասին,-նշում է գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Գասպարյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28