Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դպրոցների կառավարման համակարգը կբարելավվի
16.07.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/21265_s.jpg)
Լոռու մարզպետարանում անցկացվեց քննարկում դպրոցների կառավարման համակարգի բարելավման շուրջ, որին ներկա էին կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, կրթության փորձագետ Վիգեն Շիրվանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, վարչության աշխատակիցներ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ:
Քննարկումների նպատակն է մշակել մեկ միասնական մոդել դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Հնչեցին առաջարկություններ դպրոցական խորհուրդների գործունեության, այս կամ այն գործառույթը վերանայելու, ձևափոխելու վերաբերյալ:
Առաջարկությունների մեծ փաթեթ ներկայացրեց նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակազմը:
Իրենց տեսակետը հայտնեցին նաև դպրոցների տնօրենները:
Նմանատիպ քննարկումները շարունակական են լինելու և ներգրավվելու են շահագրգիռ բոլոր կառույցները:
Քննարկվեցին նաև կրթության ոլորտի մի շարք այլ հարցեր, որոնք առավելապես հետաքրքրում էին տնօրեններին և ներկաներին: