Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն այցելեց ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայող Վարժիկ Համբարյանին
15.07.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/21251_s.jpg)
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորում բնակվող 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայող Վարժիկ Համբարյանի բնակարանում՝ նրա առողջական վիճակով հետաքրքրվելու և մարզի ղեկավարի կողմից դրամական աջակցություն հանձնելու նպատակով:
Վարժիկը և մայրը տեղեկացրեցին, որ բուժումներն ընթացքի մեջ են, այդ իսկ պատճառով Վարժիկը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքային գործունեությունը, քանի որ աշխատանքը բուժման ընթացքի հետ անհամատեղելի է եղել:
Գ. Մարկոսյանն, իր և մարզի ղեկավարի անունից զորակցություն հայտնելով երիտասարդին, պատրաստակամություն հայտնեց, առողջական վիճակի բարելավումից հետո աջակցել նաև աշխատանք գտնելու, ինչպես նաև բոլոր այն հարցերում, որոնք մարզպետի և մարզպետարանի իրավասության ներքո են:
-Արցախյան պատերազմի բոլոր նահատակ հերոսների ընտանիքները, մասնակիցները մարզի ղեկավարի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են: Պատրաստ ենք ձեր կողքին լինելու նաև հետագայում,- ասաց Գ. Մարկոսյանը՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում անմիջապես կապ հաստատել մարզպետարանի հետ:
Համբարյաններն իրենց երախտագիտությունը փոխանցեցին մարզի ղեկավարին հոգատար վերաբերմունքի համար: