Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառայության մեկնեցին Վանաձորի առաջին զորակոչիկները

15.07.2019

 Հուլիսի 14-ին Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին 2019 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները:
Հանդիսավոր արաողությանը ներկա էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Մարզի ղեկավարը բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց տղաներին՝ նրանց խորհուրդ տվեց պատասխանատվությամբ ու հոգատարությամբ վերաբերվել միմյանց նկատմամբ և հարգալից՝ հրամանատարական անձնակազմի ու բանակի հանդեպ ընդհանրապես:
Այնուհետև մարզի ղեկավարը բոլորին առանձին-առանձին հրաժեշտ տվեց՝ նրանց ևս մեկ անգամ մաղթելով խաղաղ ու անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59