Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղան Վանաձորի ավտոկայանում

15.07.2019

Այցը ճանաչողական էր: Նախարարը տեղում ծանոթացավ կայարանի ներկայիս պայմաններին և այն խնդիրներին, որ վերջին շրջանում, հատկապես ուղևորափոխադրումներ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով, առաջացել են Վանաձորի ավտոկայանում: 
Մարզի ղեկավարը նախարարին տեղեկացրեց ստեղծված իրավիճակի մասին: Նա նշեց, որ մեկ միասնական օպերատորի համակարգի ներմուծումը կարող է արմատապես փոխել ծառայությունների որակը, սակայն խորը ուսումնասիրությունների և փոփոխությունների խիստ անհրաժեշտություն է նկատվում: 
Խնդիրը կառավարության ուշադրության առանցքում է, քանի որ մեծ կարևորություն է տրվում ծառայության այս տեսակի բարելավմանն ու, ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների արագ, ապահով ու որակյալ տեղաշարժն իրականացնելու համար հարկավոր են արմատական փոփոխություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36