Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և մարզային ստորաբաժանումը վերահսկողական լուրջ գործառույթներ կիրականացնեն Լոռու մարզում

11.07.2019

 ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը և Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Շահբազյանն այսօր հանդիպեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ քննարկելու տեսչական մարմնի գործունեության ոլորտում առկա իրավիճակը և համագործակցության հետագա ուղիները: Հանդիպմանը ներկա էին նաև քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը և հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը:
Տեսչական մարմինն իրականացնում է շինարարական աշխատանքների որակի, ծավալների, հակահրդեհային նորմերի պահպանման և տրանսպորտային անվտանգության հետ կապված վերահսկողություն: Մարզի ղեկավարի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն պարբերաբար տեղեկատվություն տրամադրել և փոխանցել Լոռիում իրականացվող բոլոր տիպի շինաշխատանքների և տեսչական մարմնի տիրույթում գտնվող մյուս գործընթացների հետ կապված՝ ապահովելով դրանց տեխնիկական անվտանգությունն ու որակյալ արդյունքը:
Մարզպետը տեղեկացրեց, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները մինչ այս պահն իրականացրել են նմանատիպ գործառույթներ, սակայն կարևոր ու ողջունելի է կանոնակարգված վերահսկողության իրականացումը: Նա նշեց, որ իր կողմից որդեգրած աշխատելաոճը նաև ենթադրում է վերահսկողություն, մարզում իրականացվող աշխատանքների որակական ու տեխնիկական անվտանգության ապահովում, ինչին էապես կնպաստի տեսչական մարմնի գործուն աջակցությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36