Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 10-ին մեկնարկեց Սպիտակի տարածաշրջանի ամառային առաջին զորակոչը

11.07.2019

 

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը, մարզպետի օգնական Ռուբեն Խանզադյանը, համայնքների ղեկավարներ, Լոռու մարզի զինկոմ, գնդապետ Արմեն Թումանյանը, ծնողներ, բնակիչներ:
Ողջունելով և բարի ծառայություն մաղթելով տղաներին՝ մարզպետը վստահեցրեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի զորակոչն անցնի թափանցիկ և վերահսկված: Ծնողներին հորդորեց մեղմել տխրությունն ու մտահոգությունները և իրենց զավակներին ճանապարհել բարձր տրամադրությամբ ու հպարտությամբ՝ վստահ լինելով, որ բանակային կյանքն իրենց որդիներին վերադարձնելու է տղամարդու ոգով ու գաղափարներով:
Նորակոչիկներին հորդորեց պատասխանատվությամբ վերաբերվել զինվորական կյանքին, հարգալից՝ միմյանց և հրամանատարական կազմի նկատմամբ և առավելագույն կերպով յուրացնել զինվորական գործն ու տիրապետել իրենց վստահված զենքին ու տեխնիկային:
Ելույթից հետո մարզպետը բոլորին անձամբ բարի ճանապարհ և խաղաղ ծառայություն մաղթեց, որից հետո բոլորով լուսանկարվեցին:
Բարեմաղթանքի խոսքեր ասացին նաև ծնողները:
Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ներկաներին կոչեց միասնական աղոթքի:
Ելույթ ունեցան Սպիտակի մշակույթի տան պարի խմբակի սաները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55