Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի, «Աստղացոլք» ՀԿ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի միջև

08.07.2019

Հուլիսի 8-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի, «Աստղացոլք» ՀԿ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի միջև՝ «ՀԻՄԱ հանրային միջոցները՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ: Հուշագիրը կնքեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը:  Հուշագրով կողմերը պարտավորություն ստանձնեցին նպաստել երեխաների պաշտպանության համակարգի զարգացմանը, համագործակցել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, նպաստել երեխայակենտրոն համայնքային կայուն զարգացմանը և խնամքի մոդելների զարգացմանն ու առաջխաղացմանը, երեխաների իրավունքների պաշտպանության հարցում  ներգրավել ՏԻՄ-երին և այլն:

Մարզի ղեկավարին շնորհակալութուն հայտնելով համագործակցության հրավերը չմերժելու համար՝ Իրինա Հովհաննիսյանը համառոտ ներկայացրեց Լոռու մարզում «Աստղացոլք» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրերը: Նա նշեց, որ հուշագրի ստորագրումից հետո նախատեսում են ավելի ակտիվորեն աշխատել Լոռու մարզում:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել մարզանպաստ ծրագրերի իրականացմանը՝ համագործակցության առումով ներկայացնելով նաև առաջարկություններ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36