Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդու և Թումանյանի տարածաշրջաններում մեկնարկել է ամառային զորակոչը

08.07.2019

Հուլիսի 7-ին Ալավերդու և Թումանյանի տարածաշրջաններից պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին տարածաշրջանի առաջին նորակոչիկները: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը, Լոռու մարզի զինկոմ, գնդապետ Արմեն Թումանյանը, համայնքների ղեկավարներ, ծնողներ: 
Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում երիտասարդները մասնակցեցին ոգեկոչման արարողությանը: 
Ողջունելով և բարի ծառայություն մաղթելով զորակոչիկներին՝ Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դիմեց հավաքված ծնողներին.
-
Այսօր իսկապես դժվար է ձեր և ձեր որդիների միջև երկամյա բաժանումը, սակայն կա ևս մեկ զգացողություն, որը ձեզ ուժ ու հավատ է ներշնչելու նրանց սպասելու և նրանց խաղաղության համար աղոթելու: Հող հայրենին խաղաղ ու անառիկ է, կայուն ու զարգացող, եթե անսասան են նրա սահմանները: Հարկավոր է միմյանց շնորհավորել, ուրախանալ ու հավատով սպասել ձեր ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52