Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և զգուշավորություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
08.07.2019
Հարգելի քաղաքացինե՛ր
Ներկայում կտրուկ բարձրացել է անտառային, անտառամերձ և այլ բուսածածկ տարածքներում առաջացող հրդեհների քանակը՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է կրկնակի (01.06.2018թ.՝ 1395 կանչ, 01.06.2019թ. 2920 կանչ), իսկ այրված մակերեսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 5-ից 6 անգամ: Հրդեհների քանակը և ինտենսիվությունը հուլիս-օգոստոս ամիսներին աճի միտում ունի՝ ելնելով խոտի չորացման, բարձր ջերմային ֆոնի, հովեկների քանակի ավելացման, բերքահավաքի և այլ հանգամանքներից:
Հրդեհավտանգ ժամանակաշրջանում անտառային, անտառամերձ և այլբուսածածկ տա¬րածք¬նե¬րի հրդեհների ռիսկերի նվազեցման նպատակով՝ խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և զգուշավորություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Լոռու մարզպետարան