Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այս տարի միայն սուբվենցիոն միջոցներով Լոռու մարզում կիրականացվեն շուրջ 2.3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրեր

04.07.2019

2019 թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաներ ստանալու համար Լոռու մարզի թվով 25 համայնք ներկայացրել էր 60 ծրագրային հայտ: Հայտերի ներկայացման սկզբնական փուլում 6 ծրագիր տարբեր պատճառներով դուրս է մնացել ոլորտային մարմիններում հետագա քննարկման ենթակա ցանկից` ոչ նպատակահարմար լինելու կամ համայնքի կողմից հրաժարվելու պատճառով: Մնացած 54 ծրագիրը` ընդհանուր մոտ 2,3 մլրդ դրամ նախնական արժեքով, սահմանված ժամկետում և կարգով ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: 2019թ. հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է ներկայացված ծրագրերից 45-ը, որոնցից 12 ծրագրի մասով հայտարարված մրցույթները կայացել են, առաջիկայում հաղթող կազմակերպությունների հետ կկնքվեն պայմանագրեր, 16 ծրագրի մասով հայտարարվել է մրցույթ, իսկ 17 ծրագրի մասով կա՛մ լրամշակվում են նախագծանախահաշվային փաստաթղթերը` ըստ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստացված համապատասխան հանձնարարականների, կա՛մ նախապատրաստվում են հրավերի փաթեթները: Հավանության արժանացած 45 ծրագրերն են.

1.     Լեռնապատ՝  մեքենասարքավորումների ձեռքբերում(արժեքը` 9,28 մլն դրամ): <<Չինվան>> ՍՊԸ-ի հետ կնքվել է <<ԼՄԼՀ-ԳՀԱՊՁԲ-19/01>> ծածկագրով պայմանագիր` 9մլն 280 հազար դրամ ընդհանուր գնով: Կատարման վերջնաժամկետն է  2019թ. սեպտեմբերի 30-ը:

2.    Լոռի Բերդ՝  գյուղտեխնիկայի և գյուղգործիքների ձեռքբերում (նախահաշվային արժեքը 33 մլն դրամ):

3.    Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ագարակ բնակավայրի մշակույթի տան տանիքի կապիտալ նորոգում, պատերի ամրացում, դռներ, լուսամուտների փոխում (նախահաշվային արժեքը 25,5 մլն):

4.    Լոռի Բերդ՝ Ուռուտ բնակավայրի համայնքային կենտրոնի տանիքի կառուցում, դռների, լուսամուտների տեղադրում(նախահաշվային արժեքը 30 մլն դրամ):

5.    Լոռի Բերդ՝ Սվերդլովի բնակավայրի համայնքային կենտրոնի 1-ին հարկի և տանիքի վերանորոգում (նախահաշվային արժեքը 12,9 մլն դրամ):

6.   Լոռի Բերդի համայնքային կենտրոնի վերանորոգում (նախահաշվային արժեք16 մլն):

7.    Լոռի Բերդ՝ գյուղտեխնիկայի համար ծածկարան-կայանատեղի կառուցում (նախահաշվային արժեքը 16,7 մլն դրամ):

8.   Լոռի Բերդ՝ Լեջան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի նորոգում (նախահաշվային արժեքը 20 մլն դրամ):

9.   Մարգահովիտ՝ լուսավորության անցկացում (նախահաշվային արժեքը 12,5 մլն դրամ): Հայտարարվել է <<Դ.Ա.Ն. ՇԻՆ>> ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու մասին՝ 6 մլն 120 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:

10. Տաշիր՝  շենքերի տանիքների վերանորոգում (նախահաշվային արժեքը 15,524 մլն դրամ): Հայտարարվել է <<Ռ. Հովհաննիսյան>> ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու մասին` 8 մլն 244 հազար դրամ արժեքով:

11.   Ստեփանավանի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում (նախահաշվային արժեքը 50,933 մլն դրամ): Հայտարարվել է <<Արգիշտի-1>> ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու մասին` 35 մլն դրամ արժեքով:

12.  Լեռնանցք՝ արևային էլեկտրակայաններով սնվող լուսավորության համակարգեր (նախահաշվային արժեքը 10,3 մլն դրամ):

13.  Լեռնավանի փողոցների լուսավորության ընդլայնում(նախահաշվային արժեքը 11,11 մլն դրամ):

14.  Վանաձորի այգիների և պուրակների բարեկարգում (նախահաշվային արժեքը 103,073 մլն դրամ):

15.  Վանաձորի մարզադպրոցների վերանորոգում, մարզագույքի ձեռքբերում (նախահաշվային արժեքը 99,614 մլն դրամ):

16. Վանաձոր համայնքի կարիքների համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում (նախահաշվային արժեքը 101 մլն դրամ):

17.  Հարթագյուղի ոռոգման ջրագծի կառուցում (արժեք` 28,92 մլն դրամ): <<ՎՆՍ Շին>> ՍՊԸ-ի հետ կնքվել է «ԼՄՀՀ-ԳՀԱՇՁԲ-19/01» ծածկագրով պայմանագիր՝ արժեքը` 28 մլն 920 հազար դրամ: Ծրագրի կատարման վերջնաժամկետն է 2019 թ սեպտեմբերի 30-ը:

18. Ախթալա՝ Ճոճկան բնակավայրի ոռոգման գլխավոր ջրատար առվի վերանորոգում (նախահաշվային արժեքը 18,408 մլն դրամ):

19. Ախթալա համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում (նախահաշվային արժեքը 40,749 մլն դրամ): Հայտարարվել է հաղթողների` <<Տրիոշին>> ՍՊԸ և <<Գունաշեն>> ՍՊԸ հետ պայմանագիր կնքելու մասին 22.422.280 դրամ ընդհանուր արժեքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05