Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այս տարի միայն սուբվենցիոն միջոցներով Լոռու մարզում կիրականացվեն շուրջ 2.3 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրեր
04.07.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/21129_s.jpg)
2019 թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաներ ստանալու համար Լոռու մարզի թվով 25 համայնք ներկայացրել էր 60 ծրագրային հայտ: Հայտերի ներկայացման սկզբնական փուլում 6 ծրագիր տարբեր պատճառներով դուրս է մնացել ոլորտային մարմիններում հետագա քննարկման ենթակա ցանկից` ոչ նպատակահարմար լինելու կամ համայնքի կողմից հրաժարվելու պատճառով: Մնացած 54 ծրագիրը` ընդհանուր մոտ 2,3 մլրդ դրամ նախնական արժեքով, սահմանված ժամկետում և կարգով ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: 2019թ. հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է ներկայացված ծրագրերից 45-ը, որոնցից 12 ծրագրի մասով հայտարարված մրցույթները կայացել են, առաջիկայում հաղթող կազմակերպությունների հետ կկնքվեն պայմանագրեր, 16 ծրագրի մասով հայտարարվել է մրցույթ, իսկ 17 ծրագրի մասով կա՛մ լրամշակվում են նախագծանախահաշվային փաստաթղթերը` ըստ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստացված համապատասխան հանձնարարականների, կա՛մ նախապատրաստվում են հրավերի փաթեթները: Հավանության արժանացած 45 ծրագրերն են.
1. Լեռնապատ՝ մեքենասարքավորումների ձեռքբերում(արժեքը` 9,28 մլն դրամ): <<Չինվան>> ՍՊԸ-ի հետ կնքվել է <<ԼՄԼՀ-ԳՀԱՊՁԲ-19/01>> ծածկագրով պայմանագիր` 9մլն 280 հազար դրամ ընդհանուր գնով: Կատարման վերջնաժամկետն է 2019թ. սեպտեմբերի 30-ը:
2. Լոռի Բերդ՝ գյուղտեխնիկայի և գյուղգործիքների ձեռքբերում (նախահաշվային արժեքը 33 մլն դրամ):
3. Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ագարակ բնակավայրի մշակույթի տան տանիքի կապիտալ նորոգում, պատերի ամրացում, դռներ, լուսամուտների փոխում (նախահաշվային արժեքը 25,5 մլն):
4. Լոռի Բերդ՝ Ուռուտ բնակավայրի համայնքային կենտրոնի տանիքի կառուցում, դռների, լուսամուտների տեղադրում(նախահաշվային արժեքը 30 մլն դրամ):
5. Լոռի Բերդ՝ Սվերդլովի բնակավայրի համայնքային կենտրոնի 1-ին հարկի և տանիքի վերանորոգում (նախահաշվային արժեքը 12,9 մլն դրամ):
6. Լոռի Բերդի համայնքային կենտրոնի վերանորոգում (նախահաշվային արժեք16 մլն):
7. Լոռի Բերդ՝ գյուղտեխնիկայի համար ծածկարան-կայանատեղի կառուցում (նախահաշվային արժեքը 16,7 մլն դրամ):
8. Լոռի Բերդ՝ Լեջան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի նորոգում (նախահաշվային արժեքը 20 մլն դրամ):
9. Մարգահովիտ՝ լուսավորության անցկացում (նախահաշվային արժեքը 12,5 մլն դրամ): Հայտարարվել է <<Դ.Ա.Ն. ՇԻՆ>> ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու մասին՝ 6 մլն 120 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:
10. Տաշիր՝ շենքերի տանիքների վերանորոգում (նախահաշվային արժեքը 15,524 մլն դրամ): Հայտարարվել է <<Ռ. Հովհաննիսյան>> ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու մասին` 8 մլն 244 հազար դրամ արժեքով:
11. Ստեփանավանի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում (նախահաշվային արժեքը 50,933 մլն դրամ): Հայտարարվել է <<Արգիշտի-1>> ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելու մասին` 35 մլն դրամ արժեքով:
12. Լեռնանցք՝ արևային էլեկտրակայաններով սնվող լուսավորության համակարգեր (նախահաշվային արժեքը 10,3 մլն դրամ):
13. Լեռնավանի փողոցների լուսավորության ընդլայնում(նախահաշվային արժեքը 11,11 մլն դրամ):
14. Վանաձորի այգիների և պուրակների բարեկարգում (նախահաշվային արժեքը 103,073 մլն դրամ):
15. Վանաձորի մարզադպրոցների վերանորոգում, մարզագույքի ձեռքբերում (նախահաշվային արժեքը 99,614 մլն դրամ):
16. Վանաձոր համայնքի կարիքների համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում (նախահաշվային արժեքը 101 մլն դրամ):
17. Հարթագյուղի ոռոգման ջրագծի կառուցում (արժեք` 28,92 մլն դրամ): <<ՎՆՍ Շին>> ՍՊԸ-ի հետ կնքվել է «ԼՄՀՀ-ԳՀԱՇՁԲ-19/01» ծածկագրով պայմանագիր՝ արժեքը` 28 մլն 920 հազար դրամ: Ծրագրի կատարման վերջնաժամկետն է 2019 թ սեպտեմբերի 30-ը:
18. Ախթալա՝ Ճոճկան բնակավայրի ոռոգման գլխավոր ջրատար առվի վերանորոգում (նախահաշվային արժեքը 18,408 մլն դրամ):
19. Ախթալա համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում (նախահաշվային արժեքը 40,749 մլն դրամ): Հայտարարվել է հաղթողների` <<Տրիոշին>> ՍՊԸ և <<Գունաշեն>> ՍՊԸ հետ պայմանագիր կնքելու մասին 22.422.280 դրամ ընդհանուր արժեքով:
← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02