Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներ

04.07.2019

 Հուլիսի 3-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ և Լոռի Բերդ խոշորացված համայնքներում՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին, վարձատրվող հասարակական աշխատանքներին և համայնքներում ու վարչական շրջաններում առկա մյուս խնդիրներին: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետարանի քաղաքաշինության և առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները: Ավարտական փուլում են դեպի «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 2.85 կմ: Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Պայմանագրային արժեքը կազմում է 182.3 մլն. դրամ: Մարզի ղեկավարը հանդիպեց ընկերության տնօրեն Էդվարդ Բեզոյանին, որը հանգամանալից ներկայացրեց ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալները, որից հետո նրանք անցան ճանապարհի ողջ երկայնքով: 2019 թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաներ ստանալու համար Լոռի Բերդ համայնքը ներկայացրել է 8 ծրագրային հայտ, որոնցից 7-ն արդեն հաստատվել են: Ուռոտ, Սվերդլով և Բովաձոր համայնքների համար հակակարկտային կայանների ձեռբերման ծրագրի քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից «Զենիթ Տուրբո» հակակարկտային կայանների կիրառման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման ներկայացումը: Ձեռք է բերվել երկու կոմբայն, որոնք համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի փոխանցմամբ կարող են լիարժեք ծառայել խոշորացված համայնքի կազմում գտնվող վարչական տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար: Դրանց վարձակալության համար նախատեսվող գումարը ևս հասցված է նվազագույնի: Որպես նոր մեքենաներ նվազագույնի կհասցվի նաև բերքի կորուստը: Ընթացքի մեջ են Լոռի բերդ գյուղին կից մայրուղուց դեպի Աշոտ Երկաթ պատմամշակութային ամրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 2.2 կմ: Պատվիրատուն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Տեր-Հայրապետյան շին.» ՍՊԸ-ն: Պայմանագրային արժեքը կազմում է 76.2 մլն դրամ: Ներկա պահին իրականացվում են հիմնատակի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել Беларус մակնիշի 2 տրակտոր, որոնց ծածկարանի և կցակառույցների համար տրամադրվել է 16.5 մլն դրամ: Ագարակ վարչական տարածքում 23.5 մլն դրամ ծրագրային արժեքով կիրականացվեն համայնքային կենտրոնի տանիքի վերանորոգման, պատերի ամրացման և դուռ-պատուհանների տեղադրման աշխատանքներ: Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Յաղդան համայնքում էր, որտեղ իրականացվել են պուրակների և ցանկապատների բարեկարգման ու ներկման աշխատանքներ: «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով իրականացվել է Հովնանաձորի գերեզմանատան ցանկապատում, որի ընդհանուր արժեքը կազմում է 1.5 մլն դրամ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ նաև Կողես վարչական տարածքում, որտեղ ևս իրականացվել են պուրակների բարեկարգման և ցանկապատների ներկման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է նաև 13.5 մլն դրամով իրականացնել Սվերդլովի, 29.7 մլն դրամով Ուռուտի և 16.5 մլն դրամով՝ Լոռի Բերդի համայնքային կենտրոնների վերանորոգման աշխատանքները, 20 մլն դրամ կծախսվի Լեջանի ջրագծի անցկացման համար: Նշված համայնքերի բուժմանկաբարձական կենտրոններում (ԲՄԿ) ճանաչողական այց իրակացրեց նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը: Մարզի ղեկավարը հորդորեց իրականացվող բոլոր ծրագրերին վերաբերվել ծայրահեղ լրջությամբ, մեծ ուշադրություն դարձնել կատարված աշխատանքների որակին և ժամկետներին, որպեսզի հետագայում ստիպված չլինեն նույն աշխատանքն իրականացնել մի քանի անգամ: Նա նաև կարևորեց հարկերի հավաքագրման հանգամանքը՝ ընդգծելով, որ հենց դրա շնորհիվ են իրականացվում սուբվենցիոն ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29