Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայքի հրապարակը շուտով իր արտաքին տեսքով չի զիջի Հանրապետության հրապարակին

03.07.2019

Վանաձորի Հայքի հրապարակի բարեկարգումը հաճելի ու երկար սպասված իրողություն կլինի վանաձորցիների ու այստեղ այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Այժմյան անբարեկարգ տեսքը շատ շուտով հիշողություն կմնա:
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ նիստին քննարկվել և հավանության է արժանացել Վանաձոր համայնքի կողմից ներկայացված 245,7 մլն դրամ արժողությամբ այս ծրագիրը ևս: Այն, ինչպես և սուբվենցիոն մյուս բոլոր ծրագրերն իրականացվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ:
Ծրագրով նախատեսված է փոխել շատրվանները, ձայնային ու լուսային էֆեկտներ տեղադրել, նորոգել բազալտե հարթակը, լուծել հրապարակի շենքերի արտաքին լուսավորության հարցը՝ հետաքրքիր մոտեցումներով, հրապարակի շրջանաձև երթևեկության տարածքում նախատեսված է քարե նախշերով սալահատակ: Կփոխվեն նաև նստարանները, աղբամաններն ու լուսավորության համակարգը: Մի խոսքով, շատ շուտով Վանաձորի Հայքի հրապարակն իր տեսքով չի զիջի Հանրապետության հրապարակին: 
Օրենսդրությամբ ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02