Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաստակաշատ շինարար Հախվերդի Սարիբեկի Պետրոսյանը 80 տարեկան է

03.07.2019

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ներդրած գնահատելի ավանդի, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքային գործունեության և ծննդյան 80-ամյակի առթիվ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաստակաշատ շինարար Հախվերդի Սարիբեկի Պետրոսյանին պարգևատրեց շնորհավորագրով՝ մաղթելով առողջություն և ամուր կամք ու ոգի, ինչպիսին նրա հեղինակած շենք-շինություններն են, ճարտարապետական տասնյակ կառույցները: Վաստակաշատ շինարարաը մարզի ղեկավարին էր հյուրընկալվել իր մեծ գերդաստանի ավագ ու կրտսեր անդամների հետ:
Մարզպետը ևս մեկ անգամ ընդգծեց նրա ներդրած հսկայական ավանդը շինարարության ասպարեզում, համոզմունք հայտնելով, որ նրա հեղինակած ճարտարապետական ինքնատիպ ու համարձակ լուծումներով ստեղծված կառույցները առանձնակի շունչ ու կոլորիտ են հաղորդում մեր մարզին՝ լավագույն օրինակ դառնալով շինարարության շնորհակալ մասնագիտությունը նախընտրած սերունդների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23