Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ճանաչողական այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում էր

03.07.2019

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ճանաչողական այցով եղավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում:
Մասնաճյուղի տնօրեն գ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը շրջայցի ընթացքում մարզի ղեկավարին ծանոթացրեց մասնաճյուղի լաբորատոր-լսարանային պայմաններին, բուհի պատմությանն ու ներուժին՝ հանգամանորեն ներկայացնելով տարիների ընթացքում ստեղծված ձեռքբերումները:
Մասնաճյուղն ունի բարեկարգ լաբորատոր-լսարանային պայմաններ, գործում են անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդի անվտանգության, գեոդեզիայի, գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների, ավտոմոբիլների և տրակտորների, մեքենաների մասերի, ֆիզիկայի և էլեկտրատեխնիկայի, հողերի և ջրերի հետազոտությունների մասնագիտացված լաբորատորիաները, մասնագիտական գրականությամբ հարուստ գրադարանը, ընթերցասրահը, էլեկտրոնային գրադարանը, կոնֆերանս-դահլիճն ու մարզասրահ-խաղասենյակը: Այստեղ ժամանակակից պահանջներին համահունչ ուսումնառություն է կազմակերպվում և ամեն ինչ արվում է առկա ռեսուրսները ուսանողների կարիքներին ու նրանց մասնագիտական աճին ծառայեցնելու նպատակով:
Այցը եզրափակվեց գիտաժողովների դահլիճում, որտեղ նրանք դիտեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վանաձորի մասնաճյուղի մասին պատմող, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունները լուսաբանող տեսահոլովակներ: Ապա մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ նաև բուհի կոլեկտիվի հետ:
Օգտվելով առիթից՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց, Ալեքսանդր Հակոբյանին և աշխատակազմին կարճ ժամանակում նման բարձրակարգ պայմաններ ստեղծելու և բուհը ժամանակակից ուսումնական նյութերով, տեխնոլոգիաներով հագեցնելու ու այդ ամենը աչքի լուսի պես պահպանելու համար:
-Գյուղատնտեսությունը մեր մարզի զարգացման գերակա ուղղություներից մեկն է, հետևաբար մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ոլորտի զարգացման գործում ներգրավված լինեն հմուտ և բանիմաց մասնագետներ, ովքեր արհեստավարժ կերպով տիրապետում են արդի տեխնոլոգիաներին: Այսօր գյուղատնտեսության զարգացման առաջին պայմաններից է բանիմաց մասնագետներ պատրաստելը: Բուհի Վանաձորի մասնաճյուղի առկայությունն այս առումով շատ կարևոր է մարզի գյուղատնտեսության զարգացման համար,-ասաց մարզի ղեկավարը:
Նա պատրաստակամություն հայտնեղ աջակցել բուհին՝ առավել մեծ ճանաչելիություն ձեռք բերելու և որակյալ կադրեր պատրաստելու հարցում:
Ա. Հակոբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերը չմերժելու և ջանացավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Հանդիպման ավարտին մասնաճյուղի տնօրենը մարզի ղեկավարին նվիրեց իր հեղինակած գիրքը՝ հրավիրելով հաճախակի հյուրըկալվել բուհում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-20 12:13:37