Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջրաշենում սելավաջրերի հոսքը կանխելու ծրագիր է առաջարկվում

02.07.2019

Հունիսի 28-ին տեղացած հորդառատ անձրևը դարձյալ մեծ վնասներ էր հասցրել Ջրաշեն համայնքին: Սարերի կավային և ավազակոպճային խառնուրդը, սելավաջրերի հետ հոսելով, հասել էր միջհամայնքային ճանապարհներին, քար ու ավազով լցրել դրանք, գյուղացիների այգիներն ու ցանքատարածությունները վերածել լճակների:

Հիշեցնենք, որ դրանից օրեր առաջ արձանագրված ջրհեղեղի հետևանքները նույնպիսին էին:

Նույն օրը կարկուտ և հորդառատ անձրև էր տեղացել նաև Լեռնավան և Կաթնաջուր համայնքներում, որի հետևանքով դարձյալ սելավաջրերը լցվել էին ցանքատարածությունները,անանցանելի դարձրել ճանապարհները:

Ստացված ահազանգից անմիջապես հետո մարզպետի հանձնարարությամբ  և մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները եղել էին համայնքներում, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, ապա նաև՝ Գ. Մարկոսյանի մոտ անցկացված խորհրդակցությանը:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը տեղեկացրեց, որ Ջրաշենում նախորդ սելավից հետո վնասի չափերի վերաբերյալ կազմված ակտը էական փոփոխություն չի կրել, որովհետև  տուժել են հիմնականում դարձյալ նույն բնակչների ցանքատարածությունները: Փոխմարզպետի հանձնարարությամբ այս համայնք լրացուցիչ այց կկազմակերպվի վերջնական պատկերը ճշգրտելու նպատակով: Լեռնավանում ակտ չի կազմվել վնասների չնչին լինելու պատճառով, իսկ Կաթնաջուր համայնքում ուսումնասիրությունները շարունակվում են:

Ճանապարհներին հասցվող հետագա վնասը կանխելու նպատակով, ըստ Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, նախնական ծրագիր է առաջարկվում, որը կիրականացվի առայժմ Ջրաշեն համայնքում: Քանի որ ուժեղ անձրևների ժամանակ սարերից եկող կավային և ավազակոպճային խառնուրդը, միջհամայանքային ճանապարհներով հոսելով, հասնում է մինչև կենտրոնական ճանապարհներ ու վնաս հասցնում ոչ միայն ճանապարհներին, այլև հարակից բնակելի տներին, հողատարածքներին, ներկա դրությամբ՝ որպես լուծում առաջարկվել է սարերից եկող հոսքի երկայնքով համայնքային միջոցներով հենապատ կառուցել և հոսքը շեղել դեպի հարակից դաշտավայրեր: Ծրագրի արդյունավետության դեպքում հարցի լուծման նման տարբերակ կառաջարկվի նաև մյուս համայնքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52