Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի առաջին զորակոչը մեկնարկեց Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններից

02.07.2019

Հուլիսի 2-ին Լոռու մարզի առաջին զորակոչը մեկնարկեց Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների նորակոչիկների բարի երթով ու բարի ծառայության մաղթանքով: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ԼՄ Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, համայնքի բնակիչներ, նորակոչիկների հարազատներ:
Նորակոչիկներին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ողջունեց, բարի ու անփորձանք ծառայություն մաղթեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա նախ համբերություն ու անկոտրում ոգի ու կամք բարեմաղթեց պատանիների ծնողներին, առավելապես մայրերին՝ վստահաբար ընդգծելով, որ Նոր Հայաստանում զինվորական ծառայությունն ու բանակային կյանքն առավել խաղաղ են ու ապահով, որ յուրաքանչյուր ծնողի համար առաջին հերթին պատիվ ու հպարտություն է հայրենիքի պահապան զինվոր ծնելն ու դաստիարակելն, ապա և նրանց բանակ զորակոչելն ու պատվով ու հաբերությամբ վերադարձին սպասելը:
Զորակոչիկներին իր ողջույնի խոսքն էր հղել նաև Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը: Ուղերձում մասնավորապես ասվում էր՝
Սիրելի՛ տղաներ, ձեզանից յուրաքանչյուրը թանկ է մեզ համար, և առավել թանկ եք ձեր ծնողների ու հարազատների համար, ուստի իմացեք, որ դուք ևս պետք է լինեք ոչ միայն մեր, այլև ձեր անվտանգության երաշխավորը՝ լինելով հաշտ և համերաշխ զինվորական միջավայրում: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ, խաղաղ երկինք, և թո՛ղ Աստված միշտ ձեր թիկունքին լինի:
Տղաներին ճանապարհելուց հետո համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը մարզպետի տեղակալին ներկայացրեց համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքն ու խոսեց առաջիկա ծրագրերից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02