Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կիթառահար Ռեինբերտ Էվերսը և թավջութակահար Մաթիաս դե Օլիվերա Պինտոն վանաձորյան բեմում էին
01.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո անցկացվող «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում ելույթ ունեցան գերմանացի կիթառահար Ռեինբերտ Էվերսը և բրազիլացի թավջութակահար Մաթիաս դե Օլիվերա Պինտոն:
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:
«Երևանյան Հեռանկարները» նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում՝ երկու տասնյակ տարիների ընթացքում փոխելով իրականությունն ու ստեղծելով նախկինում նմանը չունեցող միջավայր:
Ծրագրում ընդգրկված էին հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված հատուկ կիթառի և թավջութակի համար՝ Ն.Կոշկին, Ս.Պրոկոֆև, Մ.Ռավել, Մ. Դե Ֆալլա, Ի. Ալբենիս և ուրիշներ:
Համերգին ներկա էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, որն էլ ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37