Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում նշվեց Անհայտ կորածների օրը

01.07.2019

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Այդ առիթով Լոռու մարզային միջոցառումն անցկացվեց Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ, որտեղ երախտագետ հանրությունը  հարգանքի տուրք մատուցեց մարզի 16 անհայտ կորածներին: 
Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, անհայտ կորած զինծառայողների հարազատներ, երկրապահ կամավորականներ:
Ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված, ապա անհայտ կորածների ծնողներին ու հարազատներին իր խոսքն ուղղեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: 
Գոտեպնդելով հավաքվածներին՝ մարզպետն ընդգծեց, որ անհայտության մեջ գտնվող Լոռու մարզի բոլոր 16 քաղաքացիները արցախյան ազատամարտին մասնակցած զինծառայողներից ոչ պակաս հերոսներ են, պարզապես անհայտ է նրանց ճակատագիրն ու գտնվելու վայրը: Նրանք ևս պատրաստ են եղել զոհաբերելու իրենց կյանքն ու ապագան՝ կանխորոշելով մեր՝ ապրողներիս գոյությունն ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27