Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում նշվեց Անհայտ կորածների օրը
01.07.2019
Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Այդ առիթով Լոռու մարզային միջոցառումն անցկացվեց Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ, որտեղ երախտագետ հանրությունը հարգանքի տուրք մատուցեց մարզի 16 անհայտ կորածներին:
Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, անհայտ կորած զինծառայողների հարազատներ, երկրապահ կամավորականներ:
Ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված, ապա անհայտ կորածների ծնողներին ու հարազատներին իր խոսքն ուղղեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Գոտեպնդելով հավաքվածներին՝ մարզպետն ընդգծեց, որ անհայտության մեջ գտնվող Լոռու մարզի բոլոր 16 քաղաքացիները արցախյան ազատամարտին մասնակցած զինծառայողներից ոչ պակաս հերոսներ են, պարզապես անհայտ է նրանց ճակատագիրն ու գտնվելու վայրը: Նրանք ևս պատրաստ են եղել զոհաբերելու իրենց կյանքն ու ապագան՝ կանխորոշելով մեր՝ ապրողներիս գոյությունն ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37