Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզը կներկայացնի 134 մարզիկ
25.06.2019
7-րդ համահայկական խաղերին Լոռու մարզի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ հերթական քննարկումն էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Քննարկվեցին համայնքերի պատվիրակությունների կազմերի, մարզահագուստի հետ կապված և մի շարք այլ կազմակերպչական հարցեր: Վերջնականապես հստակեցվեց մասնակիցների կազմը՝ ընդհանուր թվով 234 (այդ թվում մարզիկներ՝ 134, պատվիրակություն՝ 100):
Հիշեցնենք, որ 7-րդ համահայկական խաղերի մեկնարկն այս տարի կտրվի օգոստոսի 6-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը: Բացման արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Արցախի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, այդուհետև՝ Երևանում: Ընդհանուր առմամբ մրցաշարեր կանցկացվեն 17 մարզաձևերից, որոնցից 7-ը՝ Արցախում:
Լոռու մարզը մասնակցություն կունենա ֆուտզալ, ձեռքի գնդակ, շախմատ, բազկամարտ, սեղանի թենիս, աթլետիկա, բադմինթոն, լող, վոլեյբոլ սպորտաձևերից անցկացվող մրցաշարերին