Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր
24.06.2019
Թիկունքային ծառայության կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Վանաձորի Հայքի հրապարակում երրորդ բանակային կորպուսի թիկունքային ստորաբաժանումների մասնակցությամբ կազմակերպվել էր զինվորական պարագաների և զինատեսակների ցուցադրություն, որին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը,Վանաձորի քաղաքապետ Մաիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ
Տոնի առթիվ թիկունքայիններին շնորհավորելով և թիկունքային ծառայության նշանակությունը զինված ուժերի մարտունակության ապահովման գործում էապես կարևորելով՝ մարզի ղեկավարն անձամբ շրջեց ներկայացվող բոլոր տաղավարներում և ծանոթացավ ինչպես բանակում տրվող սննդատեսակներին և զինվորական պարագաներին, այնպես էլ` ժամանակակից արտադրության մի շարք զինատեսակներին և դրանց մարտական նշանակությանը:
Միջոցառմանը ցուցադրական մարտ վարեցին հատուկ ջոկատայիններն ու կարճ ժամանակամիջոցում ոչնչացրեցին պայմանական թշնամուն:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Վանաձորի Երգի թատրոնի մեներգչուհիները: