Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տնտեսվարողներն իրազեկվեցին օրենսդրական նորությունների, փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի մասին
21.06.2019
Հունիսի 21-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հետ համագործակցությամբ Լոռու մարզպետարանում անցկացրեց իրազեկում-հանդիպում՝ մարզի ոչ պարենային արտադրանքի մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը տնտեսվարողներին իրազեկելն էր օրենսդրական նորությունների, փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի մասին:
Հանդիպումն անցավ կառուցողական, աշխատանքային մթնոլորտում, եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ, ինչպես նաև հնչեցին առաջարկություններ տնտեսվարողների կողմից: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը նշեց, որ տեսչական մարմինը բարձրացված խնդիրները և առաջարկություները կներկայացի պատկան մարմիններին:
Հանդիպման ավարտին, ամփոփելով աշխատանքը, պարոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին և հավաստիացրեց, որ հանդիպումները կլինեն շարունակական, միտված՝ գործընկերային հարաբերությունների սերտացմանը: