Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Սպիտակի տարածաշրջանում ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին

19.06.2019

 Հունիսի 19-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր, Ծաղկաբեր և Լեռնապատ համայնքներում:
Նա նախ ծանոթացավ Լուսաղբյուրի ներհամայնքային ճանապարհի նորոգման աշխատանքներին, որն իրականացվում է պետական միջոցներով: Ծրագրի արժեքը 48 մլն դրամ է: Այստեղ կառուցվել է ասֆալտբետոնե ծածկույթ, կենտրոնական ճանապարհի վրա կառուցվում է նախապատրաստական շերտ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Կապալառու կազմակերպությունն է «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն:
Այստեղ պետական միջոցներով իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում կատարվում է նաև համայնքի ոռոգման ջրագծի հիմնանորոգում: Ծրագրի պայմանագրային արժեքը 5.2 մլն դրամ է: Շինաշխատանքներն իրականացնում է «Այպոշին» ՍՊԸ-ն: Ծրագիրն ավարտական փուլում է: Ինչպես նշեց համայնքի ղեկավար Արամայիս Հակոբյանը, ծրագրի ավարտից հետո, ջրագծին հարակից հողատարածքները, որոնք այժմ օգտագործվում են՝ որպես արոտավայր, կմշակվեն և կվերածվեն վարելահողերի:
Հաջորդ կանգառը Ծաղկաբեր համայնքում էր: Այստեղ ընթացքի մեջ են Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.24 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ(արժեքը՝ 656 մլն դրամ է): Ներկայում ընթանում են հողային և հիմնատակի նախապատրաստական աշխատանքներ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն:
Ծաղկաբերում պետական միջոցներով իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում կատարվում է նաև համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգում: Ծրագրի պայմանագրային արժեքը 5.4 մլն դրամ է: Շինաշխատանքներն իրականացնում է «Այպոշին» ՍՊԸ-ն:
Այստեղ մարզպետը ծանոթացավ ՀՀ կառավարություն-Լոռու մարզպետարան և «Ֆուլլեր» տնաշինական կենետրոն համագործակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանաքով բնակարան կորցրած 44 ընտանիքներից Անահիտ Սարկիսյանի ընտանիքին պատկանող տան շինարարության ընթացքին: Ծաղկաբերում ներկայում կառուցվում է ծրագրում ընդգրկված երկու տուն:
Ա. Ղուկասյանն այցելեց նաև Ծաղկաբերի դպրոց, որտեղ տնօրենը բարձրացրեց դպրոցի տանիքի վերանորոգման անհրաժեշտության հարցը: Մարզպետը քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանին հանձնարարեց մասնագիտական խումբ գործուղել համայնք՝ խնդիրը տեղում ուսումնասիրելու և նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնելու նպատակով, որպեսզի հնարավորության դեպքում հարցին լուծում տրվի:
Այցելության վերջին կանգառը Լեռնապատում էր: Այստեղ մարզպետը ծանոթացավ պետբյուջեի միջոցներով իրականացվող Մ3-Լեռնապատ 4.2 կմ երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին: Ներկայում ընթանում են հողային և հիմնատակի նախապատրաստական աշխատանքներ: Կապալառու կազմակերպությունն է «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Ծրագրի արժեքը 129.9 մլն դրամ է: Ճանապարհի կառուցման հետ կապված համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը նախապես բարձրաձայնել էր նախագծային աշխատանքների թերությունների վերաբերյալ, քանի որ նախագծով նախատեսված չէ ջրահեռացման համակարգի և մեկ հենապատի կառուցում,որով հնարավոր կլինի ապահովել ճանապարհի երկարակեցությունը և որակը: Մարզպետ Ա. Ղուկասյանը հանձնարարեց հրավիրել նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացրած կազմակերպությանը՝ շինկազմակերպության և մարզպետարանի քաղաքաշինության վարչության համապապատասխան մասնագետների հետ հարցը քննարկելու, նոր նախագիծ կազմելու և ՏԿԵ նախարարություն ներկայացնելու համար:
Շինաշխատանքների հետ կապված մարզի ղեկավարը խստորեն հանձնարարեց հետևել որակին և նշեց, որ մարզում պետական միջոցներով իրականացվող բոլոր շինաշխատանքներն անձամբ իր հսկողության ներքո են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52