Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզպետարանի ներդրումային ծրագրերի աշխատանքային խմբի համակարգող փորձագետի համար
18.06.2019
Գործառույթներ
1. Լոռու մարզում ներդրումային քաղաքականության իրականացման համար միջոցառումների կազմակերպում՝ հաշվի առնելով մարզի զարգացման ռազմավարությամբ սահմանված ուղղությունները, խնդիրների բացահայտում եւ լուծումների առաջարկում, տվյալների բազայի ստեղծում,
2. Նոր ներդրումների հնարավորությունների բացահայտում, նոր ներդրումների ներգրավման համար մեխանիզմների մշակում,
3. Ներդրող-մասնավոր հատված-համայնք համագործակցության ապահովում, համապատատասխան միջոցառումների կազմակերպում,
4. Մշտադիտարկման գործընթացի ապահովում:
Պարտականություններ
1. Ապահովում է հավանական ներդրողների և շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցություն,
2. Համակարգում եւ կազմակերպում է ներդրումային ծրագրերի աշխատանքային խմբի աշխատանքները, ստացված առաջարկները քննարկում խմբի ներսում, արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին,
3. Կազմակերպում է ներդրողների ընդունելություն, նրանց ուղեկցում/ուղղորդում համապատասխան տարածքներ եւ/կամ համայնքներ, հետեւում եւ աջակցում է նրանց գործունեությանը մարզի տարածքում,
4. Պատրաստում է հաշվետվություններ եւ ներկայացում մարզպետին:
Անհրաժեշտ հմտություններ
1. Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, բիզնեսի կամ մենեջմենթի ոլորտում,
2. Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (միջազգային կառույցներում, բիզնեսին աջակցող պետական կամ մասնավոր կառույցներում, հիմնադրամներում, հասարակական կառույցներում )
3. Բանակցություններ վարելու հմտություններ,
4. Թիմում և անհատական աշխատելու կարողություն, կազմակերպչական հմտություններ,
5. Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն բարձր մակարդակի),
6. Համակարգչային ծրագրերի իմացություն (Windows, MS Office):
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են՝
-գրավոր դիմում
-կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները, բնօրինակի հետ միասին
աշխատանքային գրքույկի պատճենը, բնօրինակի հետ միասին
-մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի
-անձնագրի պատճենը
Պայմանագրի գործողության սկիզբն է` 03.07.2019թվականը:
Աշխատավարձի չափը՝ մրցակցային
Փաստաթղթերն ընդունվում են՝ ս/թ հունիսի 19-ից (յուրաքանչյուր օր,բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 9:30-ից մինչեւ 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 27.06.2019թ. ժամը 12.30-ը:
ՀՀ Լոռու մարզպետարանում նշված պաշտոնը զբաղեցնելու համար կարող եք դիմել ՀՀ Լոռու մարզպետարան (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռ.0322-2-10-24, +37498751530 էլեկտ.փոստի հասցեն՝ lori@mta.gov.am)