Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2019 թվականին աղետի գոտում լուծվելու է 60 ընտանիքի խնդիր
17.06.2019
Լոռու Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: 2008-2020 թվականների ծրագրով աղետի գոտում դեռևս առկա է 557 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիր:
Նախորդ տարվա բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարանով ապահովվել է 44 ընտանիք: Այս տարի տվյալ ծրագրի շրջանակում հատկացված 560 մլն դրամով լուծվելու է 60 ընտանիքի խնդիր, իսկ 2020-ին նախատեսվում է լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդրին,- խորհրդակցության ընթացքում նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: