Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեփանավանում բացվել է հանրապետությունում առաջին՝ «Խելացի անասնաշենք» փորձացուցադրական ֆերման
17.06.2019
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինասավորմամբ Ստեփանավանում հիմնվել է «Խելացի անասնաշենք» փորձացուցադրական ֆերման: Ֆերմայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսության ոլորտը համակարգող տեղակալ Արտակ Քամալյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը, հիմնադրամի և ծրագրի ներկայացուցիչներ, հյուրեր:
Անասնաֆերմայի սեփականատերը՝ Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Ջաղինյանը, նշեց ավանդական և խելացի անասնագոմերի միջև եղած հիմնական ու էական տարբերությունները:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները ծանոթացան անասնագոմում ստեղծված պայմաններին, որի արդյունքում ակնկալվում է զարկ տալ անասնաբուծությանն ու ստեղծել բարենպաստ պայմաններ ոչ ավանդական եղանակով անասնապահության զարգացման համար:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ողջունեց