Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բիզնես և կրթություն-երկխոսություն. արդյունավետ քննարկում ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում

17.06.2019

Դեբեդ համայնքի ՔՈԱՖ-ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր անցկացվեց համաժողով «Բիզնես և կրթություն-երկխոսություն» թեմայով: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Կրթության և Գիտության նախարարության նախաձեռնությամբ, համագործակցելով «Հայաստանի մանուկներ», «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամների հետ, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

Համաժողովն ուղղված էր մարզերում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն կապի ստեղծմանն ու ամրապնդմանը, մասնագիտական կրթության համակարգի բարելավմանը և որ ամենակարևորն է՝ կրթություն-աշխատաշուկա պահանջարկի երկխոսությանը:

Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ՀՀ ԿԳ նախարարության նախնական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, նախարարության և մարզպետարանի պաշտոնյաներ, հիմնադրամների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ,գործարարներ, հյուրեր:

Համաժողովի բացման առիթով, տանտիրոջ իրավունքով ողջույնի խոսքով հանդես եկավ Գայանե Մարկոսյանը: Նա իր խոսքում կարևորեց նման քննարկումների կազմակերպումը՝ կրթություն և աշխատաշուկա համագործակցության առումով.

-Մեզ չափազանց մտահոգում է, որ մի կողմից ունենք միջին մասնագիտական և բարձրագույն  կրթություն ստացած երիտասարդների մի հսկայական բանակ, մյուս կողմից՝ բավականին թվով թափուր հաստիքներ տարբեր բնագավառներում, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն լրացվում մասնագետ- կադրերի պակասի պատճառով: Ուստի այս ուղղությամբ Կրթության և գիտության նախարարության կողմից տարբեր միջազգային կառույցների և հիմնադրամների աջակցությամբ մեկնարկված բարեփոխումները ողջունելի և կարևոր են:

 Ուզում եմ վստահեցնել, որ Լոռու մարզպետարանը` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, իր ուժերի ներածին չափով, պատրաստ է առավելագույն չափով աջակցելու Լոռու մարզում այս նախաձեռնության իրագործմանը,-ասաց՝ նաև հույս հայտնելով, որ համաժողովի ընթացքում լիարժեքորեն կբացահայտվեն  Լոռու մարզի աշխատաշուկայի իրական կարիքներն ու պահանջները և կհստակեցվի ձեռնարկությունների դերը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցերում: Ի վերջո, նախաձեռնությունը կծառայի իր վերջնանպատակին, այն է՝  նպաստել Լոռու մարզի սոցիալ- տնտեսական զարգացմանը:

Հիմնական բանախոսի՝ Արտակ Աղբալյանի «Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը և զարգացման միտումները» թեմայով շնորհանդեսից հետո՝ փոխմարզպետը ամփոփ ներկայացրեց նաև Լոռու մարզի ռազմավարական զարգացման ծրագրի հնարավորություններն ու մարտահրավերները կրթության տեսանկյունից: Նա նշեց, որ մարզի համար տնտեսական խթան կարող է հանդիսանալ մասնավոր հատված-պետություն ամուր համագործակցությունը:

- Ամեն  տարի հանրապետությունում և մասնավորապես՝ Լոռու մարզում ունենում ենք տարբեր մասնագիտացումներով դիպլոմավորված մասնագետներ, բայց նրանց միայն մի մասն է կարողանում աշխատանք գտնել: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների մի զգալի մասը, ուսումնառությունն ավարտելով, ստիպված է լինում համալրել գործազուրկների շարքերը:

 Ուսումնական հաստատություններն ունեն աջակցության կարիք՝ ուսանողների արտադրական պրակտիկան մարզում ու մարզի սահմաններից դուրս կազմակերպելու, գործատու և ուսումնական հաստատություն կապը ամրապնդելու, զարգացնելու, ինչպես նաև շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու առումով,-ասաց նա:

Փոխմարզպետը նաև տեղեկացրեց, որ 2019 թվականի դրությամբ ՀՀ Լոռու մարզում գործում է 6 բուհ, որից 2-ը ոչ պետական, ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության երկու (2) նախնական (արհեստագործական) և տասը (10) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, որոնցից երկուսում իրականացվում է նաև նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագիր:

   Լոռու մարզի զարգացման ռազմավարության տվյալներով՝ ըստ կրթական ցենզի հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը մարզում կազմել է գործազուրկների թվի 10.9 տոկոսը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 22.5, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 39, միջնակարգ կրթություն ունեցողները` 62.7տոկոսը: 2019թ. դրությամբ ըստ կրթական ցենզի հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը Վանաձորում կազմում է գործազուրկների թվի 15.1, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 20.8, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 2, հիմնական ընդհանուր կրթություն ունեցողները` 7.4 տոկոսը: Գործազրկության ամենամեծ չափաբաժինը՝  54.7 տոկոսը կազմում են  ընդհանուր միջնակարգ ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52