Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախ պուրակում տարվող աշխատանքները մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մշտական ուշադրության կենտրոնում են լինելու

13.06.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Վանաձորի համայնքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին և «Արցախ պուրակի վերակառուցում» ծրագրի շինաշխատանքների մրցույթում հաղթող ճանաչված «Այպոշին» ՍՊԸ-ի տնօրեն Հովիկ Պողոսյանին՝ Արցախ պուրակի վերակառուցման աշխատանքների որակական չափորոշիչներին առնչվող հարցերի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:

Ինչպես հայտնի է, «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի այգիների և պուրակների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված է  իրականացնել «Արցախ»   պուրակի վերակառուցման աշխատանքներ՝ 0,5 հա տարածքում: Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Ծրագրի պայմանագրային արժեքն է  26 878 000  դրամ:

Տեխնիկական հսկողությունը կիրականացնի «Իրտիգ» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ «Շինէքսպերտ» ՍՊԸ, որոնք նույնպես մրցույթի արդյունքում են հաղթող ճանաչվել:

-Բոլորս քաջ գիտակցում ենք, որ Արցախ պուրակը յուրաքանչյուրիս համար ինչպես պատմական, այնպես էլ՝ մշակութային մեծ արժեք է ներկայացնում: Հետևաբար՝ այստեղ տարվող աշխատանքների որակը առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է լինելու՝ թե իմ և թե՝ յուրաքանչյուր վանաձորցու կողմից,-ասաց Ա. Ղուկասյանը:

Թեև երաշխիքային սպասարկում է նախատեսված 4 տարի, սակայն մարզպետը հույս հայտնեց, որ աշխատանքներն այնքան որակով կիրականացվեն, որ երաշխիքային սպասարկման խնդիր չի առաջանա:

-Կարևոր է, որ այս տարածքում տեղադվեն ամենաորակյալ սալիկները: Անորակ աշխատանքի դեպքում շինարարը ֆինանսական մեծ կորուստեր կունենա՝ ստիպված լինելով կրկնակի աշխատանք իրականացնել և զրկվել ֆինանսավորումից,-ասաց մարզպետը:

Քաղաքապետն իր հերթին վստահեցրեց, որ աշխատանքներն ամենօրյա ուշադրության կենտրոնում կինեն: Նա անդրադարձավ նաև Արցախ պուրակից ապամոնտաժված սալիկների խնդրին՝ նշելով, որ համեմատաբար բարվոք վիճակում եղած սալիկները կօգտագործվեն քաղաքի այլ հատվածներում, մնացածը կպահեստավորվի:

-Անգամ կոտրտված սալիկներից ենք հատկացրել՝ ըստ անհրաժեշտության,-ասաց նա՝ նշելով նաև, որ մնացածը շինարարական աղբ է հանդիսացել:

Քննարկվեցին տեխնիկական մի շարք այլ հարցեր ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22