Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն
13.06.2019
1) «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայքի այգիների և պուրակների վերանորոգում» սուբվենցիոն ծրագորվ նախատեսված է.
• Արցախ» պուրակի վերակառուցում -0,5հա
• «Հանրապետության» պուրակի բարեկարգում -0,4 հա
• «Կ.Աբովյանի անվան պատկերասրահի» հարակից պուրակի բարեկարգում -0,2հա
• «Ռ.Սևակի անվան երիտասարդական այգու» վերականգնում -1,8հա
Հայտարարվել է «Արցախ պուրակի վերակառուցում» ծրագրի մրցույթը /քանի որ 2019թ. բյուջեով գումար նախատեսված էր/
1. «Արցախ պուրակի վերակառուցում» շին աշխատանքների մրցույթում հաղթող է ճանաճվել «Այպոշին» ՍՊԸ։
Պայմանագիրը կնքվել է 03.05.2019, գումարը 26 503 200 ՀՀ դրամ։
2. «Արցախ պուրակի վերակառուցում» տեխ հսկողության մրցությում հաղթող է ճանաչվել «Իրտիգ» ՍՊԸ
Պայմանագիրը կնքվել է 07.05.2019, գումարը 124 800 ՀՀ դրամ։
3. «Արցախ պուրակի վերակառուցում» հեղինակային հսկողություն մրցությում հաղթող է ճանաչվել «Շինէքսպերտ» ՍՊԸ
Պայմանագիրը կնքվել է 12.06.2019, գումարը 250 000ՀՀ դրամ։
Ծրագրի ընդհանուր արժեքը 26 878 000 ՀՀ դրամ։
Իրականացվող շին աշխատանքներ /համառոտ/
1. Տարածքի բարեկարգում
2. êǽ³Ù³ñ•Ç ϳéáõóáõÙ
3. Ø»ï³Õ³Ï³Ý Ýëï³ñ³ÝÇ Ï³éáõóÙ³Ý /20Ýë³ï³ñ³Ý/
4. äáõñ³Ï³ÛÇÝ Éáõë³ïáõÝ»ñÇ ÙáÝï³ÅáõÙ
5. ÞÇݳñ³ñ³Ï³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñ
2) «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Հայքի հրապարակի բարեկարգում և վերականգնում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված է.
• Բարեկարգել Հայքի հրապարակը
• Վերակառուցել շատրվանները
• Կանաչապատել
• Բարեկարգել մայթերը
• Վերականգնել բազալտե ծածկույթով ճեմուղիները
• Արդիականացնել լուսավորության համակարգը
«ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Հայքի հրապարակի բարեկարգում և վերականգնում» սուբվենցիոն ծրագրով կատարվել է միայն նախաորակավորման փուլ 07.06.2019թ:
3) «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղգործիքների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված է ձեռք բերել.
• Տրակտոր ՄՏԶ 82.1
• Տրակտոր ՄՏԶ 1221.2
• Կարտոֆիլի շարքացան 4 շարք բունկերով
• Ազոտային գութան կախովի 4 խոփ
• Կարտոֆիլի կուլտիվատոր
• Կախովի Սրսկիչ ՕՊՆ 600/12
• Կախվող պարարտանյութի ցրիչ Լ-116
06/06/2019թ. հայտարարվել է գնանշման հարցում գյուղատնտեսկան տեխնիկայի և գյուղգործիքների մատակարարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 18-ի ժամը 1000 ներառյալ:
4) «ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի կարիքների համար մեքենասարքավորումների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված է ձեռք բերել տրակտոր և հրող թև:
03/06/2019թ. հայտարարվել է գնանշման հարցում գյուղատնտեսկան տեխնիկայի մատակարարման պայմանագիր կնքելու նպատակով: 11/06/2019թ. տեղի է ունեցել գնահատող հանձնաժողովի նիստ` հայտերի բացման և արդյունքների ամփոփման նպատակով: Հաղթող է ճանաչվել <<ՉինՎան>> ՍՊԸ հետևյալ գնային առաջարկով`
• Տրակտոր` 8.300.000 ՀՀ դրամ,
• Հրող թև` 980.000 ՀՀ դրամ:
5) «ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի լուսավորության համակարգի մասնակի կառուցում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված է համայնքի 4-րդ, 8-րդ, 14-րդ և 21-րդ փողոցների ընդհանուր շուրջ 3 կմ լուսավորության համակարգի անցկացում: Դրա իրականացման արդյունքում համայնքը կունենա շուրջ 60% լիովին լուսավորված փողոցներ:
13/06/2019թ. հայտարարվել է գնանշման հարցում որոշ փողոցների գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 20-ի ժամը 1200 ներառյալ:
6) «ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ջրահեռացման համակարգի կառուցում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված է ընդհանուր 600 մ երկարությամբ 3 նոր կոյուղագծի կառուցում` լուծելով 14-րդ, 19-րդ փողոցների և դպրոցի ջրահեռացման խնդիրները: Ծրագրի արդյունքում մոտ 10%-ով կավելանա կոյուղագծերի տեսակարար կշիռը և դրանցից օգտվող բնակիչների թիվը:
13/06/2019թ. հայտարարվել է գնանշման հարցում կոյուղագծերի վերանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 20-ի ժամը 1400 ներառյալ:
7) «ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի կարիքների համար կարտոֆիլի արտադրության համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված է ձեռք բերել.
• Անիվավոր տրակտոր,
• Կարտոֆիլացան սարք,
• Կարտոֆիլի ցանքերը մշակող սարք,
• Կարտոֆիլ հանող սարք:
12/06/2019թ. հայտարարվել է գնանշման հարցում գյուղատնտեսկան տեխնիկայի մատակարարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 19-ի ժամը 1200 ներառյալ:
8) «ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ոռոգման ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրով նախատեսված է ընդհանուր 1844 մ երկարությամբ պողպատե խողովակով ջրագծի կառուցում,ինչի արդյունքում մոտ 90 հա հողատարածք կդառնա ոռոգելի:
12/06/2019թ. հայտարարվել է գնանշման հարցում համայնքի ոռոգման ցանցի ճնշումային հատվածի կառուցման աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 19-ի ժամը 1400 ներառյալ: