Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը
11.06.2019
Հունիսի 11-ին անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության 17.04.2014թ. թիվ 534-Ն որոշմամբ հաստատված Հավելված 21-ի՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջներին համապատասխան նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, որը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա նաև նշեց, որ 2 ամիս շարունակ մշտադիտարկում է իրականացվել այն համայնքներում, որտեղ ծրագրեր են իրականացվել:
Ձորագյուղի համայնքի կողմից իրականացվող «Ձորագյուղի թիվ 1 գերեզմանատան պատի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ», Ազնվաձոր համայնքի կողմից իրականացվող «Գերեզմանների ցանկապատում և տարածքի բարեկարգման աշխատանքներ» ծրագրի, Դարպաս համայնքի կողմից իրականացվող «Մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բարեկարգման աշխատանքներ» ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեցին Գուգարքի տարածաշրջանում իրականացվող ծրագրերի խորհրդատու Վալերի Ջաղինյանը և Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: Նրանք նշեցին, որ ծրագրերն ընթանում են անխափան, առանց ուշացումների՝ ըստ սահմանված ժամանակացույցի:
Ստեփանավանի ԶՏԿ-ի տնօրեն Մկրտիչ Գրիգորյանն անդրադարձավ Լոռի Բերդ համայնքի կողմից իրականացված «Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում և Ագարակ, Յաղդան, Կողես բնակավայրերի պուրակների բարեկարգում և կառուցում»,Գյուլագարակի համայնքի կողմից իրականացվող «Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի գերեզմանատան ցանկապատում և բարեկարգման աշխատանքներ» ծրագրերի մշտադիտարկաման արդյունքներին: Վերջինիս հետ կապված տեղեկացվեց, որ աշխատանքներում ներգրավված 4 աշխատակիցներից մեկը 20 օրով բացակայելու դիմում է ներկայացրել: Հաշվի առնելով, որ տվյալ պարագայում աշխատանքները կարող են տուժել, մարզպետի տեղակալն առաջարկեց եռօրյա ժամկետում համատեղ քննարկման արդյունքում խնդրի լուծման տարբերակ առաջարկել:
Գեղասար համայնքի կողմից իրականացվող «Բնակչության սոցիալական պաշտպանության (ծիսակատարությունների և հանդիսության սրահ) հաստատության վերանորոգում և տարածքի բարեկարգում» ծրագրի մոնիթորինգի արդյուքները ներկայացրեցին Սպիտակի տարածաշրջանում իրականացվող ծրագրերի խորհրդատու Գայանե Բոջուկյանը և Սպիտակի ԶՏԿ-ի տնօրեն Գագիկ Ստեփանյանը: Նշվեց, որ աշխատանքների ավարտից հետո նաև ներքին հարդարման աշխատանքներ և կահավորում իրականացնելու անհրաժեշտություն կառաջանա: Մարզպետի տեղակալը մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց նախնական հաշվարկ իրականացնել, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ի՞նչ ներդրում է անհրաժեշտ, որպեսզի հանդիսությունների սրահը լիարժեքորեն հնարավոր լինի գործարկել՝ հնարավորության դեպքում այլ ծրագրերում ընդգրկելու նպատակով:
Ալավերդի համայնքի կողմից իրականացվող «Ալավերդի համայնքի գերեզմանատան ցանկապատում» ծրագրի ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացրեցին Թումանյանի տարածաշրջանում իրականացվող ծրագրի խորհրդատու Իրինա Գրիգորյանը, Ալավերդու ԶՏԿ-ի տնօրեն Նունե Անտաշյանը:
Տեղեկատվություն ներկայացվեց նաև ավարտված ծրագրերի վերաբերյալ, այդ թվում՝ «Ձորագյուղի թիվ 1 գերեզմանատան պատի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ», «Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրի գերեզմանատան ցանկապատում և Ագարակ, Յաղդան, Կողես բնակավայրերի պուրակների բարեկարգում և կառուցում»:
Գ. Մարկոսյանը նշեց, որ առաջիկայում ավարտված ծրագրերին տեղում կծանոթանա նաև մարզի ղեկավարը: