Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի և Հայկական Կարիտասի համագործակցությունն ամրագրվեց «Փոխըմբռնման հուշագրով»
10.06.2019
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Հայկական Կարիտաս» բարեսիարական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը «Փոխըմբռնման հուշագիր» ստորագրեցին՝ պարտավորություն ստանձնելով բազմակողմանիորեն համագործակցել մարզի համայնքներում իրականացվող ծրագրերի իրականացման գործում: Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և «Համայնքային զարգացում և աղետների ռիսկերի կառավարում» ծրագրի ռազմավարական ուղղության պատասխանատու Զառա Աղայանը:
«Համայնքային զարգացում և աղետների ռիսկերիկառավարում» ռազմավարական ուղղությանպատասխանատու Զառա Աղայանը, մարզի ղեկավարիններկայացնելով այցի նպատակը, նշեց, որ «ՀայկականԿարիտասն» արդեն շուրջ 25 տարի գործունեություն էիրականացնում Հայաստանի հիմնականում 4 մարզում, այդ թվում և՝ Լոռու մարզում:Կարևոր ծրագրերին անդրադառնալով՝ նա մատնանշեց Վանաձորում և Տաշիրում«Փոքրիկ իշխան» կենտրոնների գործունեությունը, տարեցների խնամքին, միգրացիային,տուրիզմի զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը և այլն:
Զ. Աղայանը մասնավորապես նշեց, որ 2015թ.-2018թ.թ. Լոռու մարզի սահմանամերձհամայնքներում իրականացվել է «ԱՐԱՄԱԶԴ» ծրագիրը, որի նպատակն է եղելնպաստել սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝համայնքի հիմնական դերակատարների ներուժի զարգացման միջոցով:
Որպես նշված ծրագրի տրամաբանական շարունակություն՝ 2018թ. հեկտեմբերինմեկնարկել է «ԱՐԱՄԱԶԴ ՍՄԱՐԹ» ծարգիրը, որը ևս նախատեսվում է իրականացնելԼոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խոցելի համայնքներում:
-Ծրագրի նպատակն է խթանել գյուղական համայնքների երիտասարդների համար կայուն զարգացման հնարավորությունները, համայնքի կարևոր դերակատարների միջև գործընկերությունը միջոլորտային համագործակցության և մասնակցությանակտիվացման միջոցով: Ինչպես նաև՝ խթանել մարզերի սահմանամերձ համայնքներում տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացները՝ հիմնական շահագրգիռ կողմերի հզորացման, ձեռնարկատիրական գործունեության քաջալերման,զբաղվածության աջակցման, քաղաքացիական մասնակցության մոբիլիզացման և համագործակցության ամրապնդման միջոցով՝ ի շահ երիտասարդների
Մարզի ղեակավարն իր հերթին, ողջունելով կազամկերպության գործունեությունը Լոռու մարզում և շնորհակալություն հայտնելով մեծածավալ ծրագրերի իրականացման համար՝ պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր ողջունելի նախաձեռնություններում: