Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շաբաթօրյակը բուռն կերպով շարունակվում է
08.06.2019
Շաբաթօրյակը թեժ ընթացքի մեջ է մարզի բոլոր համայնքներում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոռու մարզի տարբեր համայնքներում են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որտեղ նրանք ոչ միայն ներգրավված են շաբաթօրյակի աշխատանքներում, այլև հետևում են ընթացքին: Մարզպետարանի կոլեկտիվը մաքրման աշխատանքներ է իրականացնում նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգյան տնակային ավանին հարակից տարածքում և «Մոր և մանկան» զբոսայգում:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների հետ եղան Արագածոտնի և Լոռու մարզերի սահմանում գտնվող Ծիլքար համայնքում։ Երկու մարզերի ղեկավարների հանդիպումը կայացավ ժամը 11.00-ին: Շաբաթօրյակը շարունակվեց դեպի մարզկենտրոն ճանապարհամերձ համայնքներում։ Մարզպետը և փոխմարզպետը եղան մարզի մի շարք համայնքներում, ծանոթացան տարվող աշխատանքներին: Օրվա երկրորդ կեսին Ա. Ղուկասյանը միացավ մարզպետարանի կոլեկտիվին՝ ակտիվորեն ներգրավվելով մաքրման աշխատանքներում: