Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շաբաթօրյակի մեկնարկը տրված է
08.06.2019
Այսօր ամբողջ օրվա ընթացքում մաքրման աշխատանքներ կիրականացվեն մարզի ողջ տարածքում:
Շաբաթօրյակին, ըստ նախնական տեղեկատվության, կմասնակցի 10393 մարդ, կներգրավվի 253 տեխնիկա և կօգտագործվի 6244 գործիք: Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից կփակվեն 88-ը: Ակնկալվում է, սակայն, որ մասնակիցների թիվը շատ ավելին կլինի:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների հետ մեկնել են Արագածոտնի և Լոռու մարզերի սահմանում գտնվող Ծիլքար համայնք։ Երկու մարզերի ղեկավարների հանդիպումը նախատեսված է ժամը 11֊ին։ Շաբաթօրյակը կշարունակվի դեպի մարզկենտրոն ճանապարհամերձ համայնքներում։
Շաբաթօրյակի ընթացքում համայնքների կողմից նախատեսված միջոցառումների ամբողջական կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով կազմվել է նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների համայնքներ այցերի և միջոցառումներին մասնակցության ծրագիր: Վերջիններս տարբեր համայքներում կներգրավվեն շաբաթօրյակի աշխատանքներում: Մարզպետարանի կոլեկտիվը մաքրման աշխատանքներ է իրականացնում նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգյան տնակային ավանին հարակից տարածքում և «Մոր և մանկան» զբոսայգում: