Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու գործարարին. նախկին պիոներական ճամբարի տարածքում հանգստի գողտրիկ անկյուն է կառուցվում

07.06.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն հունիսի 6-ին եղավ Վանաձորի գեղատեսիլ բնության գրկում ծվարած՝ նախկին Շինարարների պիոներական ճամբարի տարածքում, ուր մեծածավալ ներդրումների արդյունքում հանգստի գողտրիկ անկյուն է կառուցվում:

Ծնունդով կաթնաջուրցի, ռուսաստանաբնակ գործարար Դավթ Նիկողոսյանը, որդիների հետ զգալի ներդումներ կատարելով, երբեմնի ավերակ տարածքն իսկական դրախտավայրի է վերածել: Հանգստի գոտու շինարարությունը սկսվել է դեռևս 6 տարի առաջ, և այն իր դռները  հանգստացողների համար կբացի արդեն հաջորդ տարի: Կառուցվել են հյուրանոցային 5 համալիր՝ բոլոր հարմարություններով, ռեստորանային համալիր, ևս երկու դահլիճ խնջույքների համար, շատրվաններ: Տարածքը բարեկարգվել է, կանաչապատվել, ենթակառուցվածքները ևս կարգի են բերվել: Այն պատրաստ կլինի ընդունելու 50-60 հանգստացողների:

Մարզի ղեկավարը շրջեց տարածքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և ապագայի ծրագրերին:

Գործարարը մարզի ղեկավարին դիմել էր դեռևս օրեր առաջ, հնարավորության դեպքում այդ հատվածում նոր տարածքներ ձեռքբերելու և նոր ներդրումներ կատարելու աջակցության խնդրանքով: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստակամություն էր հայտնել և նշել, որ օրենքի սահմաններում կարվի առավելագույնը գործարարին աջակցելու համար, խոստացել անձամբ այցելել: Այցի շրջանակներում մարզի ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց իր պատրասատակամությունը և նշեց, որ ծրագիրը մեծ աջակցություն է՝ ուղղված մարզում զբոսաշրջության զարգացմանը, իսկ զբոսաշրջությունը մարզի զարգացման կարևոր ուղղություններից մեկն է:

Գործարարը երախտագիտություն հայտնեց մարզպետին արագ արձագանքելու համար ու վստահեցրեց, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է նորանոր ներդումներ կատարելու հայրենի մարզում: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23