Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղուկասյան.«Լոռու մարզում նպատակային ծրագրեր կիրականացվեն. միջոցներն առաջնահերթության կարգով կուղղվեն որոշ համայնքներում խմելու ջրագծերի կառուցմանը»

07.06.2019

Հունիսի 8-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգային առաջին հարցով մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն անդրադարձավ հունիս 8-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին՝ կարևորելով համայնքների ղեկավարների,համայնքային ենթակայության հիմնարկների և բնակչության ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին: Նա նաև նշեց, որ, ըստ համայնքներից ստացված տեղեկատվության, շաբաթօրյակին կմասնակցի 10393 մարդ, կներգրավվի 253 տեխնիկա և կօգտագործվի 6244 գործիք: Շաբաթօրյակի ընթացքում 115 աղբանոցներից կփակվեն 88-ը: Մարզպետարանի աշխատակազմի մի մասը կլինի համայնքներում՝ մասնակցություն ունենալով և միաժամանակ վերահսկելով տարվող աշխատանքները, մյուս մասը՝ մաքրության աշխատանքներ կիրականացնի Սանկտ Պետերբուրգյան տնակային ավանին հարակից տարածքներում.
-Նախորդ շաբաթօրյակը բավականին արդյունավետ իրականացվեց՝ ապահովելով գրեթե կրկնակի անգամ ավելի մասնակցություն, քան նախատեսվում էր: Ակնկալում ենք նույնպիսի մասնակցություն և բարձր արդյունքներ,.-ասաց Գ. Մարկոսյանը:
Մարզի ղեկավարը հարցի հետ կապված կարևորեց հատկապես համայնքների ղեկավարների անձնական մասնակցությունը, հանգստի գոտիների և ճանապարհամերձ հատվածների մաքրությունը.
-Ակնկալում եմ, որպեսզի մասնակցությունը ձևական բնույթ չկրի: Ես և մարզպետարանի ողջ աշխատակազմը ակտիվ մասնակցություն ենք ունենալու,-ասաց նա:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն անդրադարձավ ՀՀ օրենսդրությամբ ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացվող տարիքային սահմանափակման խնդրին: Նա նշեց, որ օրենքով սահմանված կարգով ՀՈԱԿ-ների աշխատակիցների համար տարիքային շեմ է սահմանված 65 տարին: Ըստ այդմ՝ համայնքների ղեկավարներին առաջարկեց առաջնորդվել օրենքով սահմանված կարգով: Ռ. Հարությունյանն անդրադարձավ նաև Համահայկական 7-րդ խաղերին մարզի պատշաճ մասնակցությանը՝ կոչ անելով մասնակցության ակտիվություն ցուցաբերել՝ խնդիրների դեպքում դիմելով մարզպետարան:
Համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հայտերի ամփոփման մասին զեկուցեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի 25 համայնքից ներկայացվել է 60 ծրագիր, որոնցից առաջին փուլում մերժվել է 2-ը: Երկրորդ փուլում դրական եզրակացության են արժանացել 54 ծրագիր՝ 2 մլրդ 286 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից 1 մլրդ 59 մլն դրամը պետական աջակցությունն է, մյուս մասը՝ համայնքների ներդրումը: Եղել են նաև այլ 4 ներդրողներ, որոնց ներդրման ընդհանուր գումարը կկազմի շուրջ 60 մլն 525 հազար դրամ: Բաժնի պետը հորդորեց արագ կազմակերպել մրցութային գործընթացները՝ յուրաքանչյուր երեքշաբթի տեղեկատվություն տրամադրելով ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը ներկայացրեց 2019 թվականի մայիսի 31-ի դրությամբ համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման ցուցանիշերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ նշելով, որ այն ապահովվել է 110 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեներով 2019թ. տարեկան պլանի կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը ապահովվել է 38.4 տոկոսով կիսամյակի պլանի նկատմամբ՝ 79.9 տոկոսով: Կամ նախատեսված 7568.1 մլն. դրամ տարեկան պլանի և 6 ամսվա 3642.5 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 2909.3 մլն. դրամ:
Սեփական եկամուտները նախորդ տարվա նույն նույն ժամանակահատվածի համեմատությամբ ապահովվել է 107 տոկոսով՝ նախորդ տարվա 811.2մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 868.2 մլն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 57 մլն դրամ: Սեփական եկամուտների հավաքագրումը 5 ամսվա կտրվածքով նախատեսված 911.1 մլն դրամի դիմաց հավաքագրվել է 868.2մլն. դրամ, կամ կատարվել է 95.3 տոկոսով, որից հողի հարկ՝ 87.8 տոկոս, գուքահարկ՝ 94.4 տոկոս, գույքի վարձակալություն՝ 96 տոկոս, աղբի վարձակալություն՝ 86.9 տոկոս:
Սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներում առավել թերացել են հետևյալ համայնքները՝ Ազնվաձորը՝ 35.8 տոկոս, Հալավարը` 28.8, Շնողը` 44.9, Ձորագյուղ` 59.2, Արջուտ` 64.5 տոկոս, այն դեպքում երբ միջին մարզային կատարողականը կազմել է 79.5 տոկոս:
Ցածր հավաքագրումների խնդրին անդրադառնալով՝ մարզպետը շեշտեց, որ համայնքներում ծրագրերի իրականացումն ուղիղ համեմատական է նրանց պարտադիր լիազորությունների պատշաճ կատարմանը:
Մարզի բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վիճակի և այդ ուղղությամբ մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնակվելիք միջոցառումների մասին խոսեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Ա. Հովհաննիսյանը: Նա կարևորեց համայնքների ղեկավարների կողմից պարտադիր կատարվելիք միջոցառումների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:
Մարզի համայնքերում հողերի վարձակալության մրցույթներին անդրադարձավ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Էդգար Հախվերդյանը:
Նա առաջարկեց այն հողատարածքները, որոնք ենթակա են վարձակալության տրամադրման, անպայման ներկայացնել ավագանու քննարկմանը: Ընդ որում մրցույթներն անցկացնել բաց և հրապարակային՝ սահմանված ժամկետներում հայտարարություններ զետեղելով պաշտանական կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում:
-Մեր մարզում մշակության ենթակա ցանկացած հողակտոր պետք է մշակվի: Այնպես որ հորդորում եմ ձեզ օր առաջ դրանք տրամադրել վարձակալության: Նախորդ տարիներին կազմակերպված ապօրինի աճուրդների հետ կապված ուզում եմ նաև տեղեկացնել, որ դրանցով զբաղվելու են իրավապահ մարմինները,-ասաց մարզի ղեկավարը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ա. Ղուկասյանն իր նկատառումները հայտնեց և հանձնարարականներ հնչեցրեց քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ: Խորհրդակցության ավարտին մարզպետը նշեց, որ պետական բյուջեում տնտեսված միջոցների հաշվին հանրապետության մարզերում, այդ թվում և՝ Լոռու մարզում, նպատակային ծրագրեր կիրականացվեն: Միջոցներն առաջնահերթության կարգով կուղղվեն որոշ համայնքներում խմելու ջրագծերի կառուցմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28