Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ծանոթացավ «Գուգարք» անտառնտեսության Մարգահովտի տեղամասում տարվող աշխատանքներին

06.06.2019

Հունիսի 5-ին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարք» անտառնտեսության Մարգահովիտի տեղամասում: Մարզի ղեկավարը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարք» և «Եղեգնուտ» անտառտնտեսությունների մասնաճյուղի տնօրեն Արեն Աղաբաբյանի և Մարգահովտի տեղամասի պետ Էմմա Գասպարյանի ուղեկցությամբ շրջեց  անտառնտեսությանը պատկանող տնկարանային տնտեսությունում և տնկարքում՝ ծանոթանալով իրականացվող աշխատանքներին: Ա. Աղաբաբյանի ներկայացմամբ՝  տնկարանային տնտեսությունում  սերմերից ստանում են սերմնաբուսակներ, որոնք էլ տեղափոխվում են տնկարք:

-Տնկարքում աշնանը կիրականացվեն լրացման աշխատանքներ՝ նվազ, հիվանդ ծառերը կփոխարինվեն նորերով: 7-8 տարի անց այստեղ կարելի է տեսնել ընդհանուր սաղարթով անտառ,-ասաց Ա. Աղաբաբյանը՝ նաև նշելով, որ Մարգահովտի բնակիչներն առավելագույն կերպով ներգրավված են տարվող աշխատանքներում: Այսկերպ լուծվում է և աշխատեղերի խնդիրը և գյուղին կից հիմնվում է նոր անտառ, կարգավորվում է ջրի կայուն շրջանառությունը, պայքար է իրականացվում սելավների, հողերի էռոզիայի դեմ:

Ա. Աղաբաբյանը մարզի ղեկավարին նաև տեղեկացրեց, որ համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ և առաջիկայում տարածքում կկառուցվի ջերմոցային տնտեսություն, ինչը ևս կարևոր է ոչ միայն սերմնբուսակաների ստացման առումով՝ ընդ որում՝ փակ արմատային համակարգով, այլև դարձյալ աշխատատեղերի ստեղծման:   

«Գուգարք» և «Եղեգնուտ» անտառտնտեսությունների մասնաճյուղի տնօրենը Ա. Ղուկասյանին վստահեցրեց, որ ինտենսիվ պայքար են տանում ապօրինի անտառահատումների դեմ, իսկ իրականացվող ծրագրերի միջոցով փորձում են մեղմել հարակից համայնքների սոցիալական վիճակը, ինչը ևս մեկ դրական քայլ է անտառահատումների կանխարգելման ուղղությամբ:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց տարվող  մեծածավալ աշխատանքների համար և կարևորեց անտառտնտեսության կողմից գրանցած լուրջ ձեռբերումները անտառահատումների ծավալների նվազեցման առումով:

-Բոլոր նրանք, ովքեր բարեխիղճ են իրենց աշխատանքում մեր բարեկամներն են ու մենք պատրաստ ենք սատարել ու աջակցել,- իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:

Կատարված այցը, աշխատանքային լինելուց զատ, նաև հաճելի զբոսանք էր գեղատեսիլ բնության՝ Լոռվա չքնաղ անտառների գրկում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36