Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարևորվեց զանգվածայնության ապահովումը և բնակչության ներգրավումը աշխատանքներում
05.06.2019
Հունիսի 8-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի կազմակերպչական մի շարք հարցերի քննարկման նպատակով այսօր հրավիրվել էր հերթական խորհրդակցությունը՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցությունն անց էր կացնում մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուները վստահեցրեցին, որ աշխատանքներում ներգրավվելիք մարդկային ռեսուրսով և տեխնիկայով հնարավորություն կա մաքրման աշխատանքներ իրականացնել 75-80 ընդգրկվածությամբ, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է անգամ հանրապետության մասշտաբով:
-Անցկացված շաբաթօրյակների առումով Վանաձորը միշտ առաջին հորիզոնականներում է եղել՝ կատարվող աշխատանքների ծավալով և արդյունավետությամբ: Այս անգամ ևս փորձելու ենք անել առավելագույնը,- վստահեցրեցին պատասխանատուները:
Գ. Մարկոսյանն առաջարկեց