Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարկուտի հասցրած վնասի չափերը ճշգրտվում են
05.06.2019
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանի տեղեկացմամբ, հունիսի 4-ին Լոռու մարզում տեղացած կարկուտի հետևանքով, նախնական տվյալներով վնասներ են կրել Շահումյան, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Սարալանջ, Հարթագյուղ, Մեծ Պարնի համայնքները: Այս պահին համայնքներում ստեղծված են համայնքային հանձնաժողովներ, որոնք աշխատանքներ են իրականացնում վնասների չափերը ճշտելու ուղղությամբ: Կկազմվեն համապատասխան ակտեր, վնասները կարձանագրվեն և կուղարկվեն մարզպետարան: Մարզպետի որոշմամբ ձևավորված մարզային հանձնաժողովը այդուհետ այցելություններ կկատարի համայնքներ ակտերի իսկությունը տեղերում ճշգրտելու նպատակով: ԿԿազմվի վերջնական ակտ և կուղարկվի հանրապետական հանձնաժողովի քննարկմանը:
- Իրական պատկերը պարզ կլինի արդեն շուրջ 5 օր← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 16:36:37