Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 1-ը՝ ուրախ տրամադրությամբ
03.06.2019
Հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոնին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, անցկացրեց մանուկների ընկերակցությամբ:
Նրանք նախ տոնական նվերներով այցելեցին երեխաների խնամքի Փոքր տուն, ծանոթացան այստեղ բնակվող երեխաների հետ, շրջեցին տարածքում՝ տեղեկանալով նաև կենտրոնում առկա խնդիրների մասին:
Գուսան Զաքարյանի անվան թիվ 3 մշակույթի տանը հյուրերը մասնակցեցին տոնական միջոցառմանը, որից հետո մշակույթի տան տնօրեն Ասատուր Սողոյանը փոքրիկ էքսկուրս կատարեց՝ ներկայացնելով վերջին շրջանում իրականացված փոփոխություններն ու գրանցված հաջողությունները:
Տոնական օրը շարունակվեց Վանաձորի Հայքի հրապարակում: