Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական շաբաթօրյակը՝ հունիսի 8-ին
03.06.2019
Կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս տեղեկատվություն ներկայացրեցին իրենց գործառույթների շրջանակներում իրականացվելիք աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Տիկին Մարկոսյանը նշեց, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի մի մասն այդ օրը շաբաթօրյակի կմնասնակցի մարզի համայնքներում: Շաբաթօրյակի ընթացքի հետ կապված տրվեցին այլ հանձնարարականներ ևս: Փոխմարզպետը նշեց, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրվեն, որ միջոցառմանը մասնակցեն ոչ միայն պետական կառույցներն, այլև մասնավոր հիմնարկները, քաղհասարակության ներկայացուցիչները և որ ամենակարևորն է՝ բնակիչները: