Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնավարժություն «Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով

30.05.2019

Համաձայն Լոռու մարզպետի համապատասխան որոշման և «ՀՀ Լոռու մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2019թ. հիմնական միջոցառումների պլանի» Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ղեկավարությամբ անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Ուսումանվարժությանը մասնակցում էին Լոռու մարզի տարհանման հանձնաժողովի ներկայացուցիչները, մարզպետարանի պաշտոնյաներ, Լոռու մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովի, մարզի փրկարարական վարչության, «Լոռու ջրանցք» ՋՕԸ, Տաշիր, Մեծավան համայնքների ղեկավարներ, Ձյունաշող, Սարատովկա, Միխայելովկա բնակավայրերի պատասխանատուներ, ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության 1-ին սահմանապահ ջոկատի ներկայացուցիչներ :

Ուսումնավարժության առիթով ներկաներին ողջունեց մարզպետ Ա. Ղուկասյանը: Նա հույս հայտնեց, որ ուսումնավարժությունը կկատարելագործի մասնակիցների հմտությունները արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու նպատակով և հնարավորություն կտա ստուգելու ուսումնավարժության պլանի իրատեսությունը:

Ուսումնավարժության առաջին փուլը ենթադրում էր «Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում մարզի և ընդգրկված համայնքների ղեկավար կազմի ազդարարում, հավաք և խնդրադրում», երկրորդ փուլը՝ «Բնակչության պաշտպանության առաջնահերթ միջոցառումների իրականացում»:

Ըստ նախապես կազմված սցենարի՝ ներկաները զեկուցեցին իրենց գործողությունների  մասին: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53