Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Փողոցային մակարդակում կազմակերպված որևէ սադրիչ գործողություն դատապարտված է պարտության» Անդրեյ Ղուկասյան

24.05.2019

Քիչ առաջ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով Լոռու մարզպետարանում էին Վանաձորի երթուղիները սպասարկող ընկերությունների սեփականատերերը: Հանդիպման առիթը երեկ Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպված երթուղայինների վարորդների բողոքի ակցիան էր՝ կապված, իրենց մեկնաբանմամբ, մեքենաների լիցքավորման գազի գների թանկացման հետ:
Հիշեցնենք, որ երեկ մարզպետը հանդիպում էր ունեցել բողոքի ակցիան կազմակերպած երթուղայինների վարորդների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրը, դժգոհությունները և պատրաստակամություն հայտնել զբաղվել խնդրով: 
Այսօր արդեն ընկերությունների սեփականատերերի հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և Վանաձորի քաղաքապետարանի առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Արման Մովսիսյանը, մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր հստակ դիրքորոշումները հայտնեց բարձրացված խնդրի վերաբերյալ: Նա նախ, ի գիտություն Լոռու մարզի բնակիչների, ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունում գազը չի թանկացել, փոխվել է ընդամենը չափման միավորը: Երկրոդ՝ հայտնեց, որ գրություն է ուղարկել Լոռու մարզի դատախազություն՝ մարզի գազալցակայաններում ստուգումներ անցկացնելու պահանջով: Եթե գազալցակայաններում իսկապես առկա← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:13:38