Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցեց Վերջին զանգի տոնակատարություններին

24.05.2019

Շրջանավարարտներին «Վերջին զանգի» առիթով շնորհավորելու համար այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանի և օգնական Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ եղավ Բազումի, Վանաձորի թիվ 24 միջնակարգ և թիվ 1 հիմնական դպրոցներում: Նա մասնակցեց այս կրթօջախներում կազմակերպված տոնական միջոցառումներին:

 Մարզպետը շրջանավարտներին մաղթեց բարի երթ և երջանիկ ապագա:

-Այսօր դուք թևակոխում եք առավել հասուն կյանք, ձեր առջև բացվում է չափազանց պատասխանատու մի շրջափուլ, և առավել քան երբևէ պահանջվում է լինել ավելի զգոն և պատասխանատու: 
Դուք նոր ճանապարհի մեկնարկին եք: 

Մաղթում եմ, որ գեղեցիկ հիշողություններ տանեք այն կրթօջախներից, որտեղ անցել են ձեր կյանքի ամենաանհոգ տարիները: Մաղթում եմ, որ այդ անհոգությունը, մարդկային հարաբերությունների պարզությունն ու ազնվությունը, որ ունեցել եք մանկության ու պատանեկության տարիներին, ուղեկից լինեն կյանքի դժվարին շրջափուլերում,- իր ողջերթի խոսքում մասնավորապես նշեց մարզի ղեկավարը: Նա նաև շնորհավորեց ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին՝ հուզառատ օրվա կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52