Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջին տեղը գրավեց Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ-ը
24.05.2019
Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անցկացվեց «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի Լոռու մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էին մարզի 5 տարածաշրջաններում հաղթած մանկապարտեզների թիմերը:
Երեխաները մրցեցին հետևյալ մրցաձևերում՝ փոխանցավազք արգելքների հաղթահարումով,խաղային փոխանցավազք, անցում աթլետիկական արգելքների միջով,վարժություն մանկական հեծանիվով, օլիմպիական խորհրդանիշի հավաքում:
Լարված մրցապայքարում անցած մրցույթի մասնակից թիմերի հիմնական և լրացուցիչ գործակիցները հաշվելուց հետո 3-րդ տեղ գրավեց Ստեփանավանի թիվ 4 ՆՈՒՀ-ը (տնօրեն Լիլիթ Գրիգորյան), 2-րդ տեղ՝ Տաշիրի թիվ 4 ՆՈՒՀ-ը (տնօրեն Տաթևիկ Խանաղյան), առաջին տեղ գրավեց և հանրապետական եզրափակիչ փուլում Լոռու մարզը կներկայացնի Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ-ը(տնօրեն Անահիտ Փոլադյան): Հաղթողներին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի անունից ողջունեց և պարգևատրեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով, գավաթներով, դրամական պարգևով մարզագույք ձեռք բերելու համար:
Կազմակերպչական աշխատանքներն իրականացրել էր վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը: