Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց կոմպոզիտային գազաբալոնների գործարան

23.05.2019

 Մայիսի 22-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Դարպաս համայնքում գործող «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների գործարանում՝ ծոնթանալու այս ընթացքում գործարանում տարվող աշխատանքներին: Մարզի ղեկավարը ընկերության հիմնադիրներ Հուսեյն Յաղուբպուրի և Արայիկ Ասրյանի ուղեկցությամբ շրջեց գործարանում, ծանոթացավ տարվող աշխատանքներին: Ա. Ասրյանը տեղեկացրեց, որ ներկայում գործարանում աշխատում են հիմնականում Պարսկաստանից եկած մասնագետները՝ վերապատրաստելով հայ հինգ մասնագետների: Նրա տեղեկացմամբ՝ շուրջ 2 շաբաթից կստանան գազաբալոնների փորձաքննության արդյունքները, դրանից հետո ևս շուրջ 10 օրվա ընթացքում ձեռք կբերեն վաճառքի արտոնագրերը, որից հետո նոր միայն առավել լայնամասշտաբ արտադրություն կունենան: Համասեփականատերերը վստահեցրեցին, որ մինչև տարվա վերջ շուրջ 80 աշխատակից կունենան: Նրանք նշեցին, որ իրենց կողմից բարձրացված ցանկացած խնդիր շատ արագ լուծում է ստանում թե՛ կառավարության և թե՛ մարզային իշխանությունների կողմից: Միակ հարցը, որ այս պահին մտահոգում է՝ դեպի գործարան տանող ճանապարհի շուրջ 5 կմ հատվածի բարեկարգումն է, ինչի առիթով մարզպետը խոստացավ աջակցել:
-Անում ենք ամեն հնարավորը ներդրողների խնդիրները նվազագույնի հասցնելու համար,-ասաց Ա. Ղուկասյանը: Նա նաև նշեց, որ սեպտեմբերին պատրաստվում է այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, որի ընթացքում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ՝ հրավիրելով նրանց գալու Լոռու մարզ և ծանոթանալոււ մարզի ներդրումային հնարավորություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-14 16:15:09