Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լավ մասնագետ լինելը բարեկեցիկ կյանքով ապրելու միակ պայմանն է». մարզպետն ընդունեց ավագ դպրոցների բարձր դասարանցիներին

22.05.2019

 Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակից հանդիսացող Վանաձորի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների մի խումբ աշակերտների: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ «Քաղաքացիական դասընթացներ» դպրոցի կողմից՝ նպատակ ունենալով բարձր դասարանցիներին գիտելիքներ տրամադրել ընտրակարգի, ընտրական գործընթացների վերաբերյալ:

Ողջունելով աշակերտներին և կարևորելով նմանատիպ ծրագրին մասնակից դառնալը՝ մարզպետը նշեց, որ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր չափահաս քաղաքացու պարտավորությունն է, իսկ կատարած ընտրությունը լրջագույն պատասխանատվություն՝ հաջորդ  հինգ տարիների համար:  

-Յուրքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի իր քվեի արժեքը և ոչ մի պատրվակով այն չվատնի հենց այնպես՝ հստակ գիտակցելով, որ հենց իր ձայնից է կախված համայնքի կամ երկրի ապագան,-ասաց Ա. Ղուկասյանը:

Ջերմ մթնոլորտում մարզպետը պատասխանեց երեխաների բազմաբնույթ հարցերին՝ կապված կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների, երիտասարդական քաղաքականության, մարզի զարգացման ծրագրերի, մասնագիտական կողմնորոշման, աշխատատեղերի հետ և այլն:

-Լավ մասնագետ լինելը բարեկեցիկ կյանքով ապրելու միակ պայմանն է այսօր: Բարձրակարգ մասնագետ դառնալով՝ դուք նաև լիակատար ազատություն եք ստանում,- ասաց մարզպետը:

Դպրոցականները նաև նշեցին, թե ինչ մասնագիտություն են ընտրել և ինչ նպատակով: Ա. Ղուկասյանը պատրասակամություն հայտնեց երեխաների հետ պարբերաբար հանդիպումներ ունենալ, ոմանց անգամ մեկ օր մասնակից դարձնել իր աշխատանքային գործընթացին՝ նշելով նաև, որ պատրաստ է նրանց հետ քննարկել հետաքրքիր առաջարկություններ և գաղափարներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55