Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները

22.05.2019

Մայիսի 21-ին Դսեղի մշակույթի տանն անցկացվեց Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված Լոռու մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող մարզային ասմունքի փառատոնի եզրափակիչ փուլը՝ 11-14 և 15-17 տարիքային խմբերի համար:

Փառատոնի նախնական փուլին մասնակցել էր ավելի քան 350 աշակերտ, նրանցից ընտրվել էին 97-ը, ապա եզրափակիչ փուլ անցել՝ 45-ը: Երեխաներին գնահատում էր ներկայացուցչական ժյուրին: Ժյուրիի նախագահն էր Լոռու մարզպետարանի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը, անդամները՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը,բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը, դերասան, թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը:

Արդյունքների ամփոփումից հետո բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Լոռու մարզպետի շնորհավորագրերով՝ յուրաքանչյուր տարիքային խմբից 5-ական մասնակից՝  գերազանց մասնակցության, 10-ական՝ լավագույն մասնակցության, մյուսները՝ ակտիվ մասնակցության համար: Նրանց մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից շնորհավորեց և ջերմ բարեմաղթանքներ հղեց էր Լոռու մարզպետարանի  կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը:

Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն իրականացրել էր բաժնի աշխատակից Մարգարիտա Կիրակոսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00